ԱԺ կոչվող բալագանը «քննարկում» է օրենքի նախագիծ, որով օրինականցվում է կաշառքով բանակից խուսափելը։ «Քննարկմանը» ակտիվորեն մասնակցում և իրենց մտահոգություններն են արտահայտում կառուցողական ընդդիմության մտահոգված պատգամավորները։ Սույն օրենքը լիովին քպ-ականների մտածողության արգասիք է։ Նրանք ամեն ինչ հաշվարկում և չափում են փողով՝ ամուսնություն, ընկերություն, կուսակցություն, բանակում ծառայություն և վերջապես՝ հայրենիք։ Այս ամենը նրանց համար առուծախի առարկա են։ Լսեցի, նախկին լուսավորյալ, այժմ երդվյալ քպ-ական, իբր օրենքի նախագծի հեղինակ , ժանգոտ շերեփի հիմնավորումները։Այս ականավոր քաղաքագետ-ռազմագետն ըստ էության ասում է, որ միևնույնն է, բանակից տարբեր ձևերով խուսափելու են, գոնե փող աշխատենք։
Եվ սրանք համարվում են պետական գործիչներ։ Իսկ նորմալ երկրներում, պետական գործիչն իր և իր որդիների օրինակով է պետական գործիչ համարվում, ինչպես պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Իսրայելը։ Իսրայելում բոլոր նախարարներն ու պատգամավորնեն իրենց զավակների հետ ծառայել և ծառայում են բանակում։ Ահա թե ինչու են բոլոր երկրները, այդ թվում՝ թշնամի , հարգում Իսրայել պետությունը։ Իսրայելցին, հանուն փողի, լավ ապրելու, վայելքների համար չի զիջի կամ վաճառի իր հայրենիքի մի թիզն անգամ։
Իսկ այժմ, մեկ հարց լուսավորաքպական, ժանգոտ շերեփին․
-Քո նախկին և ներկա կուսակցության անդամներից և նրանց զավակներից, քանի՞սն են ծառայել բանակում, մասնակցել 44 օրյա պատերազմին, եռամսյա հավաքներին ։
Իրականում, դու ոչ թե երկաթե շերեփ պետք է թափահարեիր, այլ կանաչ դոլարներ, քանի որ դու փողն ես պաշտում։
Պետություն, բանակ կառուցում են սեփական օրինակով, այլ ոչ փողով։ Իսկ փողով, ինչպես դուք վաճառում են ամեն ինչ, այդ թվում հայրենիքը։