f

Անկախ

Թուրքիան ռուսաստանցիներին զանգվածային կերպով մերժում է կեցության թույլտվություն տրամադրել


Թուրքիայում կեցության թույլտվության տրամադրման մերժումները հանգեցրել են ռուսաստանցիների զանգվածաբար հեռանալուն։ Տարեսկզբից նրանց թիվը հանրապետությունում նվազել է 34%-ով։ Թուրքիայի միգրացիայի հարցերով դեպարտամենտի տվյալների համաձայն՝ Թուրքիայից հեռացել է Ռուսաստանի շուրջ 53 հազար քաղաքացի, գրում է The Moscow Times-ը։

2022 թվականին ռուսաստանցիներն օտարերկրացիների շրջանում առաջին տեղն էին զբաղեցնում կեցության թույլտվության համար հաստատված հայտերի քանակով, որոնց թիվը մոտ 154,000 է եղել, սակայն մեկ տարի անց իրավիճակը փոխվել է։

Ռուս միգրանտների ոչ պաշտոնական մայրաքաղաք Անթալիան, ըստ Ekonomi գործակալության, ամռանը և սեպտեմբերին լքել է 17 հազար բնակիչ: Ռուսաստանցիների և բելառուսների կեցության թույլտվությունները մերժելու որոշումն ընդունվել է ամենավերևում՝ Անկարայում, նշել է Թուրքիայի Մուղլա նահանգի շրջանային վարչակազմերից մեկը։ Գրեթե բոլորը, ում այն տրվել է 2022 թվականի փետրվարից հետո, մերժում է ստանում կեցության թույլտվությունը երկարաձգելիս։ Նույնիսկ ամենահարուստ վերաբնակիչների մոտ են խնդիրներ առաջացել։

«Վարձով տուն տրամադրող թուրքերից մեկը, որը ռուսներին ամսական մի քանի տասնյակ հազար դոլարով էլիտար վիլլաներ էր վարձով տալիս ծովի ափին, չի կարողացել քաղաքներից մեկի քաղաքապետարանում անգամ ծանոթի միջոցով բնակության թույլտվություն ստանալ վարձակալի համար: Ռուսները գնացին»,- ասել է կեցության թույլտվություն ստանալու հարցերով խորհրդատուն։ Թուրքիայում դեռևս բնակության թույլտվություն ունեցող մոտ 100,000 ռուսաստանցի կա, սակայն փաստաթղթերի ժամկետի ավարտից հետո նրանց թիվը կշարունակի արագորեն նվազել: Կեցության թուլտվության զանգվածային մերժում են ստանում նաև Բելառուսից ներգաղթյալները, իսկ ուկրաինացիների բնակության թույլտվությունները երկարաձգվում են։ Անթալիայի Առևտրի պալատի նախագահ Ալի Բահարը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ երկրում օտարերկրացիների թիվը նվազել է 10 տոկոսով։

Թուրքիա Ռուսաստան կացության կարգավիճակ Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին