f

Անկախ

ԼՂ-ից բռնի տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. Արաքսիա Սվաջյան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը:

Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է https://kadrer.emis.am/ հարթակը, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր տեղերը:

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են ընտրել իրենց բնակության վայրում հարմար դպրոց, արտամրցութային կարգով անցնել աշխատանքի և ունենալ 30 տոկոս հավելավճար: Իսկ որոշ մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի և Վայոց ձորի բոլոր դպրոցներում, իսկ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքների ուսհաստատություններում ունենալ ևս 50 հազար դրամ հավելավճար: Այս պահի դրությամբ 200 ուսուցիչ դիմել է գործուղման կարգով աշխատելու համար. նրանցից 12-ը հրաժարվել է, ինչը պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ: 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է հանրակրթական դպրոցներում», - տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում այդ ուսուցիչները Համաշխարհային բանկի աջակցությամբ կվերապատրաստվեն, որպեսզի պատրաստ լինեն Հանրակրթության պետական նոր չափորոշչով դասավանդելուն: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ արդեն կազմվել են խմբերը և ժամանակացույցը, և մինչև դեկտեմբերի վերջ կիրականացվի վերապատրաստման դասընթացը:

Ինչ վերաբերում է Երևանում աշխատանք փնտրող ուսուցիչներին, ապա Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նրանք աշխատանքի կարող են անցնել ընդհանուր ընթացակարգով՝ մասնակցելով մրցույթի:

Անդրադառնալով քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում կրթությունը շարունակող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրերին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ այս պահի տվյալներով նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորում է 1231, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: «Այս ուսանողների ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է կրթաթոշակի տեսքով: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա օրերին Կառավարության կողմից կհաստատվի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19-ը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները երկու հիմնական խմբի են բաժանվում. մի խումբն այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցում էր ԼՂ կառավարությունը, իսկ երկրորդ խմբի ուսանողների ուսման վարձը վճարել են նրանց ընտանիքները, որոնք հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Նոր որոշման ընդունման պարագայում կկարողանանք փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը»,- ամփոփել է Արաքսիա Սվաջյանը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

արցախցի բռնի տեղահանվածներ ուսուցիչներ ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին