f

Անկախ

«Ուիգմոր»-ի ֆինանսավորման ավելացումը կատարվել է դիմելիության ցուցանիշների հիման վրա․ ԱՆ-ն՝ Ավանեսյանի անվան հետ կապվող կլինիկայի մասին


Օրերս Tert.am-ը հրապարակել էր «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ներկայացրել էր առողջապահության ոլորտում մի շարք խնդիրներ։

Առողջապահության ոլորտի փորձագետը մասնավորապես գրել էր «ՊԱԳ-ի՝ Պետական առողջապահական գործակալության անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն, իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:

Ո՞վքեր են այս բժիշկները, սկսեցինք ուսումնասիրել և... պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են տարբեր կլինիկաներում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ:

Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ...ն Գ...ն աշխատում է «Ուիգմոր» կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն...ա Վ...ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ...ն՝ մանկաբույժ «Ուիգմոր» կլինիկայում, Դ..թ Ս...ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ...ն՝ սրտաբան «Ուիգմոր» կլինիկայում և այլն»,- պարզել է փորձագետը։

Նա միևնույն ժամանակ հայտնել էր, որ այս տարի բացված «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են:

Անուշ Պողոսյանը «Ուիգմոր»-ի  ֆինանսական հատկացումը աննախադեպ է համարում՝ նշելով, որ մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ։

Ըստ նրա՝ ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր «Ուիգմոր»-ի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:

Tert.am-ը գրավոր հարցում է ուղղարկել  Առողջապահության նախարարություն, պարզելու թե ի՞նչ հաշվարկներով  և ի՞նչ նպատակով է «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ին տարեսկզբին տրվել 600 մլն. դրամ ֆինանսավորում, որից հետո ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացվել։

Առողջապահական գերատեսչությունից հայտնել են, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ն ունի երևանյան մանկական բուժհաստատություններին համարժեք մահճակալային ֆոնդ՝ 220 մահճակալ, կադրերով հագեցվածություն և ծառայություններ։

«Տարեսկզբի պայմանագրային գումարները հաշվարկվել են կառավարության կողմից սահմանված կարգով՝ տարեկան նախատեսվող ծավալների չափով, որը 2,5-3 անգամ պակաս է համանման ծառայություններ մատուցող երևանյան այլ բուժհաստատությունների պայմանագրային գումարներից։

Պայմանագրային գումարների հետագա վերաբաշխումները՝ ավելացում, պակասեցում, նույնպես կատարվել են կառավարության կողմից սահմանված կարգով՝ փաստացի դիմելիության ցուցանիշների հիման վրա՝ ընդհանուր հիմունքներով»,- պարզաբանել են նախարարությունից։

Նկատենք, որ, ըստ մամուլի, «Ուիգմոր» կլինիկը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ կապ ունի։

Մինչդեռ Ավանեսյանը հերքել էր, որ որևէ կապ ունի «Ուիգմոր» կլինիկայի հետ։

Նա հավաստիացրել էր, թե իր ընտանիքի որևէ անդամ բաժնեմաս չունի տվյալ կլինիկայում։

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին