f

Անկախ

Ֆրանսիայում տեղի է ունեցել «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» գիտաժողովը


Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» (INALCO) տեղի ունեցավ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ» (INALCO) հիմնադրամի և «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ:

Գիտաժողովի բացմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր Ուզուլիասը։

Գիտաժողովին ներկա էին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը,  Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազը, հայ և օտարերկրացի գիտնականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված Շուշիի և առհասարակ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և ուղենշվեցին այդ ուղղությամբ հայ ու ֆրանսիացի գործիչների համագործակցության ճանապարհները։

Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը բանախոսեց «Շուշին որպես կրթական և հոգևոր կենտրոն Արցախի թեմում և Սուրբ Էջմիածնի առաքելությունը Արցախի մշակութային  ժառանգության պահպանման գործում» թեմայով, ինչպես նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման և պատմամշակութային արժեքների ոչնչացման փաստագրված ապացույցներ ու միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերի առաջարկներ։

Հայաստան Ֆրանսիա

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին