f

Անկախ

Էլմիրա Կարապետյան. «Ամուսնուս ներկայությունը մրցումներին ինձ պարտավորեցնում է ոսկե մեդալ նվաճել»


Հայաստանի հրաձգության հավաքականի մարզիկները տարեվերջին հաջորդաբար մրցաշարերի մասնակցեցին Լեհաստանում, այնուհետև Սեբիայում: 
Հավաքականի առաջատար մարզուհի Էլմիրա Կարապետյանն իրեն հերթական անգամ լավագույն կողմերով դրսևորեց՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով: Մասնավորպես Լեհաստանում հայ մարզուհին, 10մ ատրճանակ մրցաձևում եզրափակչում գրանցելով 237.6 արդյունք, դարձավ ոսկե մեդալակիր: Մրցաշարերը կարևոր և փորձարարական էին Փարիզ-2024-ից առաջ:
Անկախի հետ զրույցում, Էլմիրա Կարապետյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում 6 անգամ կրակահերթի դուրս գալը թեև հոգնեցուցիչ է, բայց շատ կարևոր է, իսկ ոսկե մեդալի նվաճումը՝ կրկնակի ուրախություն է, քանի որ մրցաշարին ներկա էր մարզուհու ամուսինը, որը հավատում և սպասում էր  հաղթանակին:


-Շնորհավորում ենք տարեվերջյան ստուգատեսերում հաջող ելույթներ ունենալու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Նախապատրաստական շրջանն անցել ենք Լեհաստանում՝ ուսումնամարզական հավաքի մասնակցելով, որից հետո 3 մրցաշարի ենք մասնակցել: Այնուհետև վերադարձել ենք Հայաստան, որից 1 օր անց մեկնել ենք Սերբիա՝  նորից 3 անգամ կրկահերթի դուրս գալով:


-Մրցաշարերի ընթացքի Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք: Բենիկ Խլղաթյանի հետ հանդես եկաք նաև միքս մրցաձևում՝ արծաթե պարգևների արժանանալով:
-Շատ մարտական էի տրամադրված, որովհետև այս տարվա վերջին մրցումներն էին: Իրականում գոհ եմ արդյունքից, թեև վերջին օրվա իմ մասնակցությունից երևում է, որ հոգնած էի, որովհետև 10 օրվա ընթացքում 6 մրցում էի կրակել, բայց գոհ եմ, գիտակցում եմ՝ հիմա հոգնում եմ, որ հետագայում ավելի լավ լինի:


Ասեմ, որ իմ և  Բենիկի ելույթներից գոհ չեմ, քանի որ հասկանում եմ, որ կարող ենք ավելին անել, բայց դեռևս կանգնած ենք նույն տեղում, վարժությունը կախված է 2-ից, հավատում և համոզված եմ, որ ընթացքում մեր արդյունքը կբարելավվի ու մենք առաջին հորիզոնականները կզբաղեցնենք, քանի որ վերջին մրցաշարերում 2-րդն ենք:


-Լեհաստանում ոսկե, Սերբիայում՝ արծաթե մեդալ նվաճեցիք: Ի՞նչ տվեցին Ձեզ այս ձեռքբերումները:
-Լեհաստանում ոսկի վերցնելն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև ուսումնամարզական հավաքի կեսից ամուսինս էր եկել, որպեսզի օգներ՝ մեր բալիկին պահելու: Տղաս մեծացել է, ավելի դժվար է նրա ակտիվության հետ համատեղ մարզվել: Ամուսինս իմ ամենամեծ երկրպագուն է արդեն երկար ժամանակ՝ մեր հանդիպման օրից: Այն ժամանակ անգամ, որ այդքան էլ լավ չէի կրակում, ոնց որ հիմա, նա հավատում էր, որ շատ բարձր արդյունքներ եմ գրանցելու: Իր ներկայությունը մրցումներին ինձ պարտավորեցնում է ոսկի վերցնել, որովհետև այն ուրախությունը, որ տեսնում եմ նրա աչքերում, դրանից ավելի շատ եմ ոգևորվում և ուրախանում: 

Հայաստան Սպորտ հրաձգություն Էլմիրա Կարապետյան Բենիկ Խլղթայան հաղթանակ միջազգային մրցաշար ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին