Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը: