f

Անկախ

Մեծահասակներս ունենք կարեւորագույն առաքելություն` պաշտպանել երեխաների իրավունքներն ու շահերը. Արցախի ՄԻՊ


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձի տեքստը՝ ստորեւ.

«Սիրելի´ երեխաներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կողմից սիրված ու սպասված տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ ձեզ միշտ լինել առողջ, շրջապատված ընտանեկան սիրով ու ջերմությամբ, լսված լինել ձեզ վերաբերող բոլոր հարցերում, անհոգ վայելել ձեր մանկությունը՝ պարգեւելով ձեր հարազատներին ձեզանով իրենց կյանքն իմաստավորելու անսահման բերկրանք:

Մեծահասակներս կյանքում ունենք կարեւորագույն առաքելություն` պաշտպանել ձեր իրավունքներն ու լավագույն շահերը` ձեր մանկությունը դարձնելով լիարժեք ու ապահով:

Թանկագի՛ն ծնողներ

Հունիսի 1-ը մեզ բոլորիս եւս մեկ անգամ հիշեցնում է երեխաների հանդեպ ունեցած ամենօրյա պարտավորությունների մասին: Ցանկացած երեխայի առաջնային ցանկությունն ու լավագույն շահն է ապրել եւ մեծանալ ընտանիքում, դաստիարակվել ջերմ ու փոխըմբռնման մթնոլորտում, լինել սիրված ու լսված: Երեխաների երջանիկ մանկության ու ներդաշնակ զարգացման համար պատասխանատու ենք բոլորս՝ պետական մարմիններից մինչեւ ծնողներ՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների ու հնարավորությունների սահմաններում»:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը, մեծապես կարեւորելով երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ ունենալով այդ ոլորտում մշտադիտարկում իրականացնելու օրենսդրական լիազորություն, վերջերս «Վորլդ վիժն Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկել է համապարփակ հետազոտություն բնագավառում՝ արհեստավարժ փորձագետների ընդգրկմամբ:

Ոլորտի խնդիրների ախտորոշման ու առանձնահատկությունների վերհանման արդյունքում Պաշտպանը պետական լիազոր մարմիններին առաջարկելու է համապատասխան բարեփոխումներ՝ հիմնված միջազգային լավագույն չափորոշիչների վրա եւ միտված պետական ծառայությունների ու ծրագրերի արդյունավետության նշանակալի բարձրացմանը: Պաշտպանն ընդգծում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ներկա արտակարգ իրավիճակում բազմապատկեն իրենց ջանքերն ու զգոնությունը երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանության ուղղությամբ:

Առաջնահերթ համարելով երեխաների լսված լինելու իրավունքը եւ նրանց ներառումն իրենց խնդիրների վերհանման ու լուծման գործում՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2019թ. դեկտեմբերի 10-ին ընդառաջ կազմակերպել էր լուսանկարների ու տեսանյութերի մրցույթ՝ «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով: Լուսանկարների անվանակարգի հաղթողներն էին Անգելինա Ֆարսիյանը՝ լսված լինելու, Սաթի Ղազարյանը՝ արժանապատվության եւ Լինա Խաչատրյանը՝ պաշտպանված լինելու իրավունքների մասին, իսկ տեսանյութերի անվանակարգերում՝ Արթուր Դավթյանը՝ ապրելու, Վերոնիկա Ավետիսյանը՝ խաղաղության եւ Լյուդմիլա Բաբայանը՝ կյանքի իրավունքների մասին: Մրցույթին մասնակցած բոլոր լուսանկարները կարելի է գտնել այս ալբոմում, իսկ տեսանյութերը՝ այս բաժնում:

ԱՀ ՄԻՊ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին