f

Անկախ

«ՄԻԵԴ որոշումը նախադեպային է. հակասում է ԵԽ բոլոր հռչակված արժեքներին և ԵԽ Մարդու Իրավունքների Կոնվենցիային». Ավետիք Իշխանյան


Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

-Օրերս ՄԻԵԴ-ն անընդունելի ճանաչեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք անդամների գանգատը՝ արձանագրելով, որ դիմումատուների իրավունքների խախտում տեղի չի ունեցել: Ինչպե՞ս կբնութագրեք ՄԻԵԴ այս որոշումը, երբ բոլորս են ականատեսը եղել, թե ի՞նչ էր կատարվում այդ օրերին՝ սկսած ՍԴ նախագահի ընտանիքի անդամների, այդ թվում նաեւ անչափահաս դստերն ու տարեց հորը հարցաքննության տանելուց, վերջացրած ՍԴ շենքի շրջափակումով:

-Հիշեցնեմ, որ Եվրոպայի Խորհուրդը (ԵԽ) հիմնադրվել է միայն մեկ առաքելությամբ՝ հետևել և կանխել անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումները։ ԵԽ, իմ կարծիքով, ամենակարևոր կառույցը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն է( ՄԻԵԴ), կամ՝ էր, որը վերպետական դատարան է և որի որոշումները պարտադիր են կատարման, անդամ երկրների համար։ Այժմ, ընթերցողին հիշեցնենք, թե ինչ գործընթացներ եղան 2019 թվականից սկսած Սահմանադրական Դատարանի (ՍԴ) հետ: 2019թ․ վարչապետ կոչեցյալը, կառավարական առանձնատան այգում, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում սպառնալիքներ տեղաց ՍԴ-ի հասցեին և «խոստացավ» ունենալ 2019 թվականի ՍԴ։ Դրան հետևեցին, նույն վարչապետ կոչեցյալի ցուցումով հալածանքները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատների նկատմամբ՝ նվաստացումներ, կալանքներ և այլն։

Այդ շինծու քրեական գործերից մեկին, որով մեղադրանք էր առաջադրված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դեմ, մանրամասն ծանոթացել եմ։ Հաստատապես պնդում եմ, որ նույնիսկ իրավաբանությունից հեռու, կիսագրագետ, բայց տրամաբանություն ունեցող մարդու ծիծաղը կգար այդ հնարովի գործից։

Սակայն, ի զարմանս վարչապետ կոչեցյալի, Հրայր Թովմասյանը հրաժարական չտվեց։ Այդ ժամանակ, վարչապետ կոչեցյալն անցավ պլան Բ-ին։

Ընդունվեց «օրենք,» ըստ որի, եթե ՍԴ անդամները կամովին հրաժարական են տալիս ու անցնում կենսաթոշակի, ապա նրանց աշխատավարձերը պահպանվում են։ Նման գայթակղությանը չտրվեցին վարչապետ կոչեցյալի թիրախում գտնվող ՍԴ դատավորները։

Արդեն 2020թ․-ին վարչապետ կոչեցյալն անցավ պլան Գ-ին՝ հանրաքվեով ջախջախել ՍԴ-ն։ Այդ նաև հիանալի առիթ էր, նրա համար բարձրախոսն անվերջ ձեռքին ունենալու համար՝ հավաքներ, ելույթներ, սպառնալիքներ․․․ Այս անգամ ՍԴ-ին «օգնության» հասավ քովիդի համաճարակը։ Թերևս, հենց այդ հանրահավաքներում մարդկանց կուտակումներն էին պատճառը, որ համաճարակն արագորեն տարածվեց Հայաստանում և ունեցանք հազարավոր զոհեր։ Ինչևէ, դրան արդեն հաջորդեց ուղղակիորեն «օրենքի» ընդունումը, որով ջախջախվեց ՍԴ-ն։

Ի դեպ, վերոնշյալ բոլոր ընդունված օրենքները, հակասում էին ՀՀ Սահմանադրության 168 -րդ հոդվածի 2 կետին, ըստ որի ցանկացած հարց, որը վերաբերում է Սահմանադրության, ԱԴ-ի, կամ հանրաքվեի դրվող ինչ-ինչ փոփոխությունների, պարտադիր պետք է ստանա ՍԴ հավանությունը։ Սակայն, ոչ այն ժամանակվա ՀՀ նախագահը, ոչ իրենց ընդդիմադիր համարող ԱԺ խմբակցությունները համարձակություն չունեցան դիմել ՍԴ։ «Բարգավաճ» և «Լուսավոր» հայաստանները, միմյանց միջև կարծես պայմանավորվածություններ ունեին, թե երբ որ խմբակցությունը հանդես գա առավել «արմատական» ընդդիմադիր դիրքերից։

Հանրաքվեի «օրենքի» ժամանակ «Լուսավորը» հայտարարեց, որ պատրաստ են դիմել ՍԴ, հաջորդ «օրենքի» ընդունման ժամանակ՝ «Բարգավաճը»։ Կարծում եմ, որ երկու հայաստաններն էլ իրենց քայլերը համաձայնեցրել էին վարչապետ կոչեցյալի հետ։ Հիշեցման կարգով՝ «Լուսավորի» անդամ, այժմ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը, ով հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից, նույնպես դեմ էր ՍԴ դիմելուն։

Այժմ փորձենք գնահատական տալ ՄԻԵԴ որոշմանը։ Ճիշտն ասած, համոզված լինելով, որ որոշումը լինելու է ընդդեմ Հայաստանի, ինքս տարակուսում էի, թե ինչո՞ւ ՄԻԵԴ-ը, արդեն ավելի քան 3 տարի որոշում չի հրապարակում։ Եվ ահա, նման որոշում, որը կարծում եմ իսկապես նախադեպային է, այն իմաստով, որ հակասում է ԵԽ բոլոր հռչակված արժեքներին և ԵԽ Մարդու Իրավունքների Կոնվենցիային։

Հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ը իր որոշման մեջ, հիմնականում հղումներ է անում Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին։ Վենետիկի հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, այլ ոչ ՝ վերին դատական կամ Աստծո ատյան։

2019 թ․ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունն այցելել էր Հայաստան, հենց ՍԴ -ի հետ կապված հարցերը քննարկելու համար։ Քաղաքացիական հասարակության հետ նույնպես հանդիպում եղավ, որին ինքս մասնակցում էի։ Այն ժամանակ, ինձ համար անակնկալ էր, որ հանդիպման բոլոր մասնակիցներն առանց փաստարկների, ատամներով պաշտպանում էին վարչապետ կոչեցյալին, «չնկատելով» Սահմանադրության և օրենքների աղաղակող խախտումները։

Երբ ես ներկայացրեցի իմ կարծիքը, թվարկելով բոլոր խախտումները, սկսած դատարաններն ու ՍԴ-ն շրջափակելուց, քաղհասարակության մի քանի ականավոր ներկայացուցիչներ ցուցադրական ձևով հեռացան հանդիպման սրահից։ 2020թ․ նույնպես Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ հեռավար քննարկման էի մասնակցում։ Իմ կողմից բերված օրինակներին, որ ընդունված օրենքները հակասում են ՀՀ սահմանադրությանը, դեմ փաստարկներ չունենալով, «Անիրավ Եվրոպայի» ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն ասաց․ «Ավետիք Իշխանյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընկերն է և այդ պատճառով նրան է պաշտպանում»։

Ի՞նչ ասես նման էժանագին «փաստարկին», այն որ իրավապաշտպանուհին ստում է և որ նա ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր Վահե Գրիգորյանը նույն կազմակերպությունի՞ց են։ Հետագայում, ինձ ծանոթ Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն ինձ պատմեց, թե ինչպիսի քննարկումներ են եղել հանձնաժողովում։ Բոլոր անդամներն ընդունել են, որ ամեն ինչ արվում է հակաօրինական ձևով, հակասելով սահմանադրությանը։ Հաճախակի հնչել են իմ բերած փաստարկները, բայց միևնույն ժամանակ նշել, եթե այդպես են ցանկանում ոչ միայն Հայաստանի իշխանություններն, այլև հասարակությունը, ապա մենք պետք է համաձայնվենք։ Ահա և ձեզ Վենետիկի հանձնաժողով։

Փաստորեն Վենետիկի հանձնաժողովն, ինչպես նաև ԵԽ-ն շարժվում են ոչ թե իրավունքի ուժով, հենվելով ԵԽ մարդու իրավունքների կոնվենցիայի վրա, այլ տվյալ երկրի իշխանության և հասարակության ցանկությամբ, եթե դրանք համընկնում են։

ՄԻԵԴ որոշման 58-րդ կետով, որպես ՀՀ կառավարության պատասխան-փաստարկ, բերվում է նախադեպային «Վիլոն Էսկելինեն և այլք ընդդեմ Ֆինլանդիայի» գործը։ Որպես նույնացում, բերվում է, արդեն նոր կազմով ՍԴ 2021 թվականի փետրվարի 11-ի որոշումը։ Այսինքն, ՍԴ նախկին դատավորները պետք է համբերատար սպասեին և արդեն 2021 թվականի փետրվարի 11-ից հետո դիմեին Սեդա Սաֆարյանին և Վահե Գրիգորյանին։

ՄԻԵԴ այս որոշումը ինձ անձամբ շատ է անհանգստացնում։ Սա հստակ քաղաքական որոշում է։ ՄԻԵԴ այս որոշումից հետո, չի բացառվում , որ Հայաստանի դատավորները «հանգիստ խղճով» ընդդիմադիր գործիչներին դատապարտեն հարուցված շինծու գործերով, համոզված լինելով, որ ՄԻԵԴ-ը խախտումներ չի արձանագրի։

-Այս որոշումը Արցախի՞ գինն էր, թե՞ նաեւ Հայաստանի գինն է լինելու:

-Այն որ ՍԴ-ի ջախջախման հիմնական նպատակը Արցախն ուրանալն էր, արդեն պարզից էլ պարզ է։ Ի վերջո, սպասվելիք, այսպես կոչված, խաղաղության, իսկ իրականում՝ կապիտուլյացիայի պայմանագիրը, հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանն ու 1992 թվականի Գերագույն Խորհրդի որոշմանը։ Իսկ այդ փաստաթուղթը պետք է արժանանա ՍԴ հավանությանը, առ այն որ չի հակասում սահմանադրությանը։ Այնպես որ, վարչապետ կոչեցյալը, կամ նրա տերերը, նախօրոք ամեն ինչ հաշվարկել էին, գուցե նաև քաղհասարակությունը նույնպես գիտակցում էր և մասնակիցն էր այդ ամենին։ Չեմ կարող պնդել, որ ՄԻԵԴ դատավորները, որոնք ընդունել են այդ որոշումը, հատուկ Արցախի դեմ են գործել։ Բայց փաստենք, որ իրենց որոշումով, կամա թե ակամա նպաստում են դրան։  

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
 

Ավետիք Իշխանյան ՄԻԵԴ ՀՀ ՍԴ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին