f

Անկախ

«Հրապարակ». Ի՞նչ հիմքով են ազատ արձակվել ադրբեջանցի ահաբեկիչները


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան վերադարձած 32 ռազմագերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց 2 ահաբեկչի՝ Հուսեյն Ախունդովին եւ Ակշին Բաբիրովին, որոնք դատապարտվել էին ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար: Սա ներկայացվեց որպես երկու երկրների կառավարությունների բարի կամքի դրսեւորում, սակայն մինչ այժմ չեն հայտնել, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ախունդովին ու 11 տարի ազատազրկման դատապարտված Բաբիրովին բանտից հանել ու հանձնել Ադրբեջանին։

Այս առումով իրավական 3 ճանապարհ կա, մեկը միջազգային կոնվենցիայով է կարգավորվում, ըստ որի՝ ցմահ դատապարտվածին, ով այլ երկրի քաղաքացի է, հանձնում են տվյալ երկրին, որտեղ նա պետք է շարունակի իր պատիժը կրել։ Բնականաբար, դժվար է հավատալ, որ ՀՀ կառավարությունը նման պայմանով է հանձնել այդ ադրբեջանցիներին։ Մյուս ճանապարհն այն է, որ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում։

Երրորդը՝ վարչապետի առաջարկությամբ նախագահը ներում է շնորհում: Սա, թերեւս, ամենահավանական տարբերակն է, քանի որ նման կարճ ժամկետում դժվար դատական նիստ լիներ, եւ դրա մասին ոչ ոք չիմանար։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե իրենց ենթակա քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ադրբեջանցիներն ինչ իրավական ակտով ազատվեցին եւ ուղարկվեցին Ադրբեջան` նրանց ներո՞ւմ է շնորհվել:

Մեր հարցին չորով պատասխանեցին․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանն ավելացնելու բան չունենք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ադրբեջանցի գերի Սպանություն գերիների փոխանակում Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին