f

Անկախ

ԼՂ-ի ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում. hիմա դա անդառնալիորեն կորած է. արևելագետ


Վիկտոր Նադեին–Ռաևսկու կարծիքով՝ պանթուրքիզմը հավասարապես սպառնում է և՛ Հայաստանին, և Ռուսաստանին։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համարում է աշխարհաքաղաքական կորուստ Ռուսաստանի համար: Ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Ռուսաստան–Հայաստան» հասարակական համաժողովի ժամանակ` հայտնի փորձագետը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջ Հարավային Կովկասի բնակչության ամենառուսամետ մասն էր. այնտեղ ցանկացած երիտասարդ շատ լավ ռուսերեն էր խոսում։ Նրա գնահատմամբ՝ այդ ամենը կորած է, և կա մտավախություն, որ անդառնալիորեն է կորած։

Նադեին–Ռաևսկու տեսանկյունից` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ նրա խաղաղապահները «օտար հողում սովորական դիտորդներ դարձան»: Իր հերթին թուրք–ադրբեջանական տանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը գործողություններ է իրականացնում Ուկրաինայում՝ մինչև վերջ չավարտելով նախորդ պատերազմը Սիրիայում։ Փորձագետի կարծիքով` հավանաբար, ՌԴ–ն էլ ուժ չուներ ևս մեկ պատերազմ սկսելու։ Միակ բանը, որ կարող էին անել ռուս խաղաղապահները, ըստ նրա, ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։

Արևելագետը նաև մտահոգություն է հայտնել պանթուրքիզմի աճող սպառնալիքի կապակցությամբ: Նա պանթուրքիզմը համարում է ծայրահեղ վտանգավոր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Նադեին–Ռաևսկին հիշեցրել է, որ ՌԴ կազմում ինքնավար հանրապետությունների կեսից ավելին բնակեցված են թուրքալեզու ժողովուրդներով, իսկ ՌԴ–ի հիմքերը խարխլելու փորձերն այնքան էլ անվնաս չեն։

«30 տարվա ընթացքում, երբ ՌԴ–ն անգործության էր մատնված, թուրքական իշխանությունն ակտիվորեն աշխատել է հետխորհրդային տարածքում։ Թուրքիան բացել է մոտ 200 կրթօջախ հետխորհրդային հանրապետություններում, այդ բուհերում սովորում են հազարավոր երիտասարդներ, որոնց այնտեղ սովորեցնում են ոչ թե ռուսական, այլ Օսմանյան պատմություն»,– նկատեց նա։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություններին՝ Նադեին–Ռաևսկին ուշադրություն է հրավիրել երթուղիների անվտանգության վրա։

 

Նրա խոսքով` անշուշտ, ռուս սահմանապահները պետք է պահպանեն երթուղիների, բեռների և մարդկանց տեղաշարժի անվտանգությունը Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Խնդիրը հետևյալն է` քանի որ հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է նաև հայերի համար Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալու հնարավորություն, հարց է առաջանում` ո՞վ պետք է ապահովի նրանց անվտանգությունը։ Նադեին–Ռաևսկու կարծիքով՝ տրանսպորտային այդ հաղորդակցությունները գին չունեն, եթե դրանք չեն ապահովում Հայաստանի անվտանգ կապը Ռուսաստանի հետ։

Վիկտոր Նադեին–Ռաևսկի Արցախ Հայաստան Ռուսաստան

Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Ավելին
Ավելին