ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ԱՄՆ ընտրությունների մասին, NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են, որ այժմ պետք է ավելի զգույշ լինել Ռուսաստանի հետ և հաշվի առնել նրա մտահոգությունները։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պուտինը կգերադասի ԱՄՆ այնպիսի նախագահի, որը «ավելի կառուցողական» է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և հասկանում է «երկխոսության նշանակությունը», հայտնում է ՌԻԱ Նովոստին։