f

Անկախ

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկան շունը կծել է երկու ամիս առաջ


Դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։

Աղբյուրի  տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։

«Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող, դա հաստատելու համար համաճարակային հետաքննության կարիք կա»,-ասել է նա։

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1375-ով ավելի է։

Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։
Ի դեպ, տեր ունեցող շների կծելու դեպքերն ավելի շատ են։ Ըստ վիճակագրության՝ հարձակումներից 3546-ը գրանցվել է տեր ունեցող շների կողմից, 3253-ը՝ թափառող շների, 120-ը՝ վայրի կենդանիների կողմից։

Մասնագետները զգուշացնում են, որ որքան էլ մարդիկ շատ սիրեն շներին, այնուամենայնիվ, պետք է հիշել՝ և տնային, և փողոցի շները կարող են վտանգավոր լինել։

Շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։

Հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու ամիս առաջ։ Շան կծելուց հետո տուժածը դիմել է բժշկի, սակայն առողջապահական համակարգում պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել հիվանդության զարգացումն ու անցանկալի հետևանքները կանխելու համար։

Տուժածի՝ կատաղություն հիվանդությամբ վարակված լինելը բացահայտվել է խիստ պատահաբար, բացահայտվել է այն, ինչը պետք է լիներ վաղուց բացահայտված և կանխված։

 

շուն շան կատաղություն հիվանդություն Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին