f

Անկախ

Ֆրանսիայում մահացել է վրացի հայտնի ռեժիսոր Օթար Իոսելիանին


Ֆրանսիայում մահացել է վրացի և ֆրանսիացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին հայտնել է լրագրող Յուրի Ռոստը։ Ռեժիսորը 89 տարեկան էր, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Օթար Իոսելիանին ծնվել է Թբիլիսիում 1934թ.-ին։ Սովորել է Մոսկվայում և սկսել է ֆիլմեր նկարահանել 1960-ականներին։ Նրա առաջին լիամետրաժ «Տերևաթափ»  ֆիլմն  արժանացել է Կաննի կինոփառատոնի FIPRESCI  մրցանակին։

Իոսելիանիի ամենահայտնի ֆիլմերից են ԽՍՀՄ-ում նկարահանված «Երգող կեռնեխը» և «Հովվերգություն»-ը, ինչպես նաև Ֆրանսիայում նկարահանված «Լուսնի ֆավորիտները», «Թիթեռների որսը» և «Մնաս բարով, հայրենի տուն» («Ճշմարտությունը գինու մեջ է») կինոնկարները։

Ռեժիսորը 1980-ականների սկզբից ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ Նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր, մասնավորապես՝ «Վրաստանը միայնակ» (1994 թ.)։ Ռեժիսորը մի շարք կինոփառատոների մրցանակակիր է եղել․ Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ 2019 թվականին  ստացել է ռուսաստանյան Նիկա մրցանակը՝ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում։

 

մահազդ Օթար Իոսելիանի Վրաստան Աշխարհում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին