Քարվաճառում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտնում են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության Գանձակի շրջանային բաժնից։
Գերատեսչությունը նշել է, որ ոստիկանության Քարվաճառի շրջանային վարչությունը տեղեկություն է ստացել տեղի ունեցած վթարի մասին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաքվի բնակիչ Ս.Ռահիմովը, ով վարում էր MAN բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան ընկել է գետի հունը։ Վարորդը տեղում մահացել է: