f

Անկախ

ՀՀ-ում ուժի մեջ է մտել շինարարական ընկերությունների լիցենզավորման նոր կարգի մասին օրենքը. պաշտոնյա


Քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտները մինչեւ 2024թ. սեպտեմբերի 16-ը պետք է դիմեն նոր կարգով լիցենզիա ստանալու համար, որը նախատեսում է նոր օրենքը, այն ուժի մեջ  է մտել այս տարվա դեկտեմբերի 17-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 18-ին ասել է Քաղաքաշինության կոմիտեի առաջին փոխնախագահ Դավիթ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը լիովին թվայնացված է, ընկերությունները կարող են լիցենզավորման հայտ ներկայացնել urban.e-gov.am պորտալում։ Նա նշել է, որ եթե առաջ լիցենզիան միասնական նմուշի էր, ապա այժմ դրանք կունենան երեք դաս՝ կախված աշխատանքների բարդությունից, որոնք կարող են կատարել ընկերությունները։

«Սկսնակ ընկերությունները կարող են հավակնել երրորդ դասի լիցենզիայի եւ իրականացնել նորոգման աշխատանքներ կամ շինաշխատանքներ մասնավոր տներում։ Ավելի բարդ աշխատանքների հավակնելու համար պետք է դիմել համապատասխան լիզենցիա ստանալու նպատակով։ Այս կամ այն դասի լիցենզիա տրամադրելու ժամանակ հաշվի կառնվի նաեւ ռեսուրսների (մասնագետների եւ տեխնիկայի) առկայությունը»,- նշել է Գրիգորյանը։

Նա ավելացրել է, որ հավաստագրում պետք է անցնի նաեւ ինժեներատեխնիկական անձնակազմը, որը հինգ տարվա ընթացքում պետք է հավաքի կրեդիտներ, որպեսզի ստանա հավաստագրեր հաջորդ հինգ տարվա համար։ «Դրա համար կիրականացվեն հատուկ դասընթացներ։ Դա եւս նորամուծություն է, քանի որ առաջ լիցենզիաները տրվում էին անժամկետ հիմքով։ Այս բարեփոխման հիման վրա կկազմվի մասնագետների եւ ընկերությունների ռեեստր, որոնք ռեյթինգ կունենան»,- ընդգծել է նա։

Պաշտոնյան տեղեկացրել է եւս մեկ փոփոխության մասին, որը վերաբերում է պատասխանատվությանը։ «Նոր օրենքով այս կամ այն նորմի խախտման համար պատասխանատվություն կկրի ոչ միայն ընկերության ղեկավարությունը, այլեւ մասնագետները»,- նշել է Դավիթ Գրիգորյանը։

Հայաստան Դավիթ Գրիգորյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին