f

Անկախ

«Ապագա կա». ինչպես է Փաշինյանը Հայաստանը քշում թուրքական աշխարհ. EA Daily


Քաղաքական փոխակերպումը Հայաստանում՝ խախտելով ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտությունում, ինչի հետևանքով փաստացի տեղի ունեցավ  չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնալուծարում, իսկ տարածաշրջանը հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ, էապես փոխեց անդրկովկասյան լանդշաֆտը:

2020-2023 թթ. իրադարձությունները Ղարաբաղում, որի համար հայերն ու ադրբեջանցիները պայքար էին սկսել դեռ 1918 թ.՝ անմիջապես Ռուսական կայսրության փլուզումից հետո (տե՛ս От Расулзаде до Алиева: об Азербайджане и борьбе за Карабах), հանգեցրին ռուս-հայկական հարաբերությունների սրընթաց վատթարացման և աստիճանական անկման: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգտում է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և կարգավորել հարաբերությունները Թուրքիայի՝ Հայաստանի պատմական թշնամու հետ: Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Հայաստանը կարող է հաշտվել մի դեպքում, երբ պաշտոնական Երևանը Ղարաբաղը դե յուրե ճանաչի Ադրբեջանի տարածք և հրաժարվի 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից: Այդ երկու կետերն են հենց փաշինյանականների առաջարկած ապագայի հիմքը: Տրանսպորտային հաղորդակցության բացումը մայր Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև Հայաստանի տարածքով, ինչպես նաև «արևմտյան» ադրբեջանցիների վերադարձը Հայաստան նույնպես պաշտոնական Երևանի և Բաքվի բանակցությունների օրակարգում են:

Իհարկե, փաշինյանականները չեն կարող բացահայտ հայտարարել, որ Հայաստանը վերածում են թուրք-ադրբեջանական պրոտեկտորատի: Իր թուրքամետ գիծը քողարկելու համար Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ Ռուսաստանի նկատմամբ իր թշնամությունը չի թաքցնում, պարբերաբար այցելում է ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, իսկ հայկական հատուկ նշանակության ջոկտը մասնակցում է Հունաստանի և Կիպրոսի համատեղ վարժանքներին: Առհասարակ փաշինյանականների համար Հունաստանը և Կիպրոսը կարևոր քաղաքական-գաղափարական նշանակություն ունեն: Այդ երկու երկրները Եվրոպական միության անդամ են, իսկ Հունաստանը նաև ՆԱՏՕ-ի անդամ է: Հայերի համար հույներն ավանդաբար համարվում են բարեկամ երկիր, այսպես ասած «բախտակից եղբայրներ»՝ տուժած թուրքերից, որոնք վստահ հսկում են Կիպրոսի հյուսիսային մասը (տե՛ս Азербайджан поставил под сомнение границы западноазиатского государства): Հունաստանի և Կիպրոսի հետ համագործակցություն ծավալելով՝ փաշինյանականները ջանում են քողարկել իրենց հաճկատարությունը Ադրբեջանին ու Թուրքիային:

Բայց և այնպես մախաթը պարկում չես կարող թաքցնել: Չափազանց ակնառու է փաշինյանականների՝ Բաքվի և Անկարայի հետ հաշտվելու տենչանքը, որպեսզի վերջնականապես խզվի կապը Ռուսաստանի հետ և «Հայաստանը տարվի Արևմուտք»: Այսպես, դեկտեմբերի 11-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (2008-2018 թթ. իշխող) գործադիր մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն իր տելեգրամյան ալիքում Հայաստանի ներկայիս իշխանությունների խաղաղասիրական ճիգերին սպանիչ բնութագիր տվեց.

 «Չկա խաղաղության պայմանագիր։ Կա միայն Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր։

Կա միայն հայի հիշողությունն ու ազգային արժանապատվությունն ուրանալու պայմանագիր։ Ինչու՞, օրինակ, Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլը հրաժարվեց Արցախից ։ Որովհետև նիկոլիզմը չունի կարմիր գծեր, բացի աթոռի համար պայքարից։ Նիկոլը խաղաղության կարգախոսներով 5 տարում 3 պատերազմ բերեց հայ ժողովրդին։ Նիկոլն ու խաղաղությունը տրամագծորեն հակառակ բաներ են:

Նիկոլն ու աղետը հոմանիշներ են»։

Միաժամանակ Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակը այլընտրանք է առաջարկում.

«Ի՞նչ եմ առաջարկում։ Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որևէ մակարդակում։ Հեռացնել նիկոլիզմը, հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց և ՌԴ-ի ու Իրանի հետ ռազմական դաշինք կնքել։ Սա է այլընտրանքը»։

Ավաղ, մեր կարծիքով, Շարմազանովի ներկայացրած սցենարը քիչ հավանական է:

Սկսենք այնպիսի գործոնից, ինչպիսին ժամանակն է: Քանի դեռ ներկայիս իշխանությունները արտահերթ ընտրություններ չեն անցկացնի (իսկ դա, ըստ ամենայնի, տեղի կունենա 2024 թ. գարնանից ոչ ավելի վաղ), Փաշինյանը կմնա վարչապետ: Այդ ընթացքում փաշինյանականները ոչ միայն կհասցնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, այլև էլ ավելի կփչացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Բայց ուրիշ գործոններ էլ կան, որոնք կարող են դեր խաղալ հօգուտ ոչ այնքան անձամբ Փաշինյանին, որքան Հայաստանի հետագա աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանը: Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, որին համարում են Փաշինյանի հոգևոր հայրը, Հայաստանի արևմտամետ մտավորականությունը Ղարաբաղը «բեռ» էր համարում, որը խանգարում է Ռուսաստանից անջատվելուն: Այդ նույն շրջանակները  թշնամություն էին սերմանում Հայաստանի բնակչության ու ղարաբաղցիների միջև, այսինքն՝ պառակտում էին հայերին: Այդ  կաղապարներով գործող փաշինյանականներն արդեն հաջողության էին հասել: Ղարաբաղյան առաջնորդներին, որոնք վտանգ էին ներկայացնում Փաշինյանի համար, ձերբակալեց ադրբեջանական կողմը: Իսկ չճանաչված հանրապետության որոշ ղեկավարներ, ինչպիսիք են նախագահ Սամվել Շահրամանյանը, կառավարության ղեկավար Արթուր Հարությունյանը և պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, թաքուն թե առերես գործում են Փաշինյանի համար՝ նպաստելով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանորեն լուծարմանը:

Իհարկե, Հայաստանում են այսօր գտնվում փախստականները Ղարաբաղից և ղարաբաղյան պատգամավորները: Սակայն հոկտեմբերի 25-ին Ղարաբաղի կառավարության նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանը հաղորդեց, որ ավելի քան 10 հազար ղարաբաղցի, այսինքն՝ եկածների 10 տոկոսը, արդեն լքել է Հայաստանը: Հիմնականում՝ դեպի Ռուսաստան: Ամենայն հավանականությամբ, փաշինյանականները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանում փաստացի ղարաբաղցի չի մնա:

Ինչ վերաբերում է բուն Հայաստանի Հանրապետության բնակչությանը, ապա կարելի է արձանագրել նրա ռուսամետ հատվածի ցրումը: Ահա, համաձայն պաշտոնական տվյալների, 2022 թ. ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 45 հազար քաղաքացի: Հիշեցնենք, որ 2022 թ., կապված հատուկ ռազմական գործողության սկսվելու հետ, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանեց, ինչն ուղեկցվեց որոշակի տնտեսական դժվարություններով: Այդուհանդերձ Հայաստանի 45 հազար բնակիչ գիտակցաբար ցանկացել է իր ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ՝ ձեռնոց նետելով այս աշխարհի հզորներին: Համեմատության համար ասենք, որ 2022 թ. Հայաստան խուժեց ռելոկանտների հոսքը, որոնց մեջ տարբեր ազգությունների մարդիկ էին, այդ թվում և հայեր:

Ուշագրավ է, որ նույնիսկ մասնակի զորահավաքից և բոլոր դժվարությունների շարունակությունից հետո էլ, կապված պատժամիջոցների ու մարտական գործողությունների հետ, 2023 թ. առաջին կիսամյակում ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 18 հազար քաղաքացի: Այլ խոսքով, Ռուսաստանին համակրող հայերը բավական զանգվածաբար փոխադրվում են Ռուսաստան: Հետևաբար բուն Հայաստանում բնակչության ռուսամետ շերտը նեղանում է, ինչը միայն և միայն ձեռնտու է փաշինյանականներին:

Երբեմն որպես ազդեցության գործիք մատնանշում են տնտեսությունը: Համարվում է, որ տնտեսական միջոցները սթափեցնող ազդեցություն կունենան փաշինյանականների վրա: Ավաղ, դա էլ է մոլորություն: 1990-ական թվականներին, երբ Հայաստանի նախագահը Լևոն- Տեր-Պետրոսյանն էր, հազարավոր մարդիկ էին լքում Հայաստանը: Այն ժամանակ իրավիճակը փոխվեց Ղարաբաղից եկած Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, որը դարձավ Հայաստանի նախագահը: Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ու նրա թիմը սերտել են Տեր-Պետրոսյանի սխալները: Այժմ տնտեսական դրության վատթարացման դեպքում պարզապես մարդիկ կսկսեն մեկնել Հայաստանից ուրիշ երկրներ հանուն ավելի լավ ճակատագրի: Այն իրավիճակում, երբ Ղարաբաղն Ադրբեջանի հսկողության տակ է, իսկ ղարաբաղյան ղեկավարները՝ Բաքվի բանտում, Երևանի արևմտամետ ուղղությանը ոչինչ չի սպառնում:

Շատ լավ, կասեն մեզ, ենթադրենք՝ Ղարաբաղը կորած է: Բայց չէ՞ որ բուն Հայաստանում կարող են հայտնվել ուժեր, որոնք ժողովրդավարական ճանապարհով կհեռացնեն փաշինյանականներին և կվերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հարևան Վրաստանում նախագահ Միախայիլ Սաակաշվիլին և նրա համախոհները, որոնք պատերազմ սանձազերծեցին 2008 թ. Հարավային Օսիայի դեմ, հեռացվեցին իշխանությունից 2012-2013 թթ. բիզնեսմեն Բիձինա Իվանիշվիլու, որը վարչապետ դարձավ, և նրա «Վրացական երազանք» կուսակցության շնորհիվ: Այդ ժամանակվանից ի վեր Թբիլիսիում իշխանության ղեկին է «Վրացական երազանքը», որը, ի տարբերություն փաշինյանականների, չի պատրաստվում Վրաստանը ներքաշել Արևմուտքի հակառուսական արկածախնդրության մեջ:

Փաշինյանը, որ Սաակաշվիլու նման իշխանության եկավ գունավոր հեղափոխության շնորհիվ, շատ նման է Վրաստանի նախկին  փողկապ ծամող նախագահին: Չի կարելի պատահականություն համարել նաև այն, որ  Վրաստանի՝ ճաղերի հետևում հայտնված նախկին նախագահը քանիցս խորհուրդներ է տվել հայ վարչապետին, թե ինչպես արագ խզել կապերը Ռուսաստանի հետ:

Բայց կասեք՝ ներողություն, եթե Հայաստանում գտնվել է սեփական Սաակաշվիլին, ապա կարող է գտնվել նաև սեփական Բիձինա Իվանիշվիլին և «Հայկական երազանքը», որը կկարողանա ազատել երկիրը թուրքական լծի հեռանկարից: Փաշինյանականներն արդեն սկսել են միջոցներ ձեռնարկել Բիձինա Իվանիշվիլու հնարավոր հայկական տարբերակի դեմ: Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է բռնագրավել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և փայաբաժինը 39 ընկերություններում: Մինչ այդ Ծառուկյանը քննադատաբար էր արտահայտվում Ռուսաստանը Հայաստանի թշնամի ներկայացնելու փորձերի դեմ: Այսինքն՝ փաշինյանականները որոշել են գործել նախազգուշացումներով՝ ի ցույց դնելով նրանց, ովքեր կարող են խանգարել իրենց քաղաքական ուղղությանը:

 Իսկ ի՞նչ է պատրաստում Հայաստանի համար «Փաշինյան և ընկ.»-ը:

Դրա համար անհրաժեշտ է հետ գնալ: 2022 թ. հունվարի 8-ին հակառուսական հայացքներով հայտնի պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ասում էր.

«Անձամբ ես չեմ հավատում թուրքերինՈւրեմն մենք պետություն ենք և ունենք հարևան պետություն, հետևաբար հավերժական թշնամի չի լինում, ինչպես հավերաժական բարեկամ: Պետությունը պետք է իր շահերն ունենա: Հանուն այդ շահի կարելի է բարեկամանալ, հանուն այդ շահի՝ թշնամի դառնալ: Մենք պետք է դրանով առաջնորդվենք: Մենք ասում ենք՝ մեր բոլոր հարևանները թշնամի են: Ոչ: Մենք պետք է բոլորի հետև՛ Իրանի, և՛ թուրքերի… 100 տարի առաջ գլուխներս մտցրել են, թե թուրքերը մեր թշնամիներն են, լավ հասկացանք, իսկ ի՞նչ է, թշնամու հետ չի՞ կարելի ինչ-որ բան անել, ինչ-որ կապ հաստատել: Դե ինչքա՞ն կարելի է: Մենք մեր անցյալը դնում ենք ապագայի կողքին, ապագան տանում անցյալ»:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այդ թավշյա ռուսատյացը հնարավոր համարում Հայաստանի շփումները Թուրքիայի հետ: Եվ դա այն դեպքում, երբ իրենք փաշինյանականները ջանասիրաբար զբաղված են հակառուսական քարոզչությամբ՝ կանխադրելով Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի առանձնահատուկ մերձավորության մասին զառանցանքը: Երբ թուրքական կամ ադրբեջանական քաղաքական գործիչների հետ հանդիպումներ են անցկացնում եվրոբյուրոկրատները (Շառլ Միշելն ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենը) կամ ԱՄՆ-ի (տե՛ս Почему зять Эрдогана оказался на борту крупнейшего авианосца США?) ու Մեծ Բրիտանիայի (տե՛ս Турция и Великобритания спешат спасти Украину от военного поражения) ներկայացուցիչները, ապա փաշինյանականները դրա մեջ որևէ  ամոթալի բան չեն տեսնում: Թուրքերի հետ թշնամանալ, համաձայն նրանց բրիտանական տրամաբանության, պարտավոր է միայն և միայն Ռուսաստանը: Նույնն է դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ահա թե ինչ է 2023 թ. ապրիլի 20-ին հայտարարել Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ հակամարտության մասին փաշինյանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը.

 «Ոչ լեգիտիմ իշխանությունները Արցախի ժողովրդի պայքարի դափնիները քաշեցին իրենց վրա, որպեսզի  ավար բաժանեն՝ հետագայում փողերը էստեղից տանելով ու էնտեղից բերելով … Ես Ադրբեջանի ժողովրդի և ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ, խնդիրն այլ տեղում է, հետևաբար այն քաղաքականությանը, որ այժմ իրականացնում է մեր իշխանությունը, ես լիովին համամիտ եմ»։

Այսինքն՝ սևացնելով Ռւսաստանը և ռուսներին Բաքվի և Անկարայի հետ Մոսկվայի համագործակցության համար, իրենք՝ փաշինյանականները պատրաստ են հաշտվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Հայաստանի վարչապետն ու իր զինակիցները ժամանակին զանգվածների մեջ  նետեցին «Ապագա կա» կարգախոսը: Հանուն այդ ապագայի նրանք պատրաստ են մոռացության մատնել անցյալը և հայ հասարակությանը վերածրագրավորել հակառուսական եղանակով: Համոզվելու համար բավական է դիտարկել մի իրադարձություն, որ տեղի է ունեցել դեռ մինչև Ադրբեջանի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունը: Օգոստոսի 23-ին Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ կապված Հայկ. ԽՍՀ Գերագույն սովետի ընդունած Հայաստանի անկախության հռչակագրի տարեդարձի հետ: Հայաստանի վարչապետն այն ժամանակ հայտարարեց.

«Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թևածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում… Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ: Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»:

Ինչո՞վ չի գոհացրել Փաշինյանին Անկախության հռչակագիրը, որի տակ նրա հոգևոր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունն է: Նրանով, որ հռչակագրում հիշատակվում է Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի և Լեռնային Ղրաբաղի Ազգային ժողովի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» և Հայաստանի աջակցությունը «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում» կատարված ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: Այդ երկու դրույթները խանգարում են փաշինյանականներին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հաշտվելու հարցում:

Նկատելի է նաև, որ ջանալով հաշտվել թուրքական կողմի հետ, ներկայիս վարչապետը Խորհրդային Միությունը ներկայացնում է որպես չարիք: Դա անում է այն նույն պատճառով, ինչ մյուս հետխորհրդային իշխանավորները, որոնք իրենց պետությունը կառուցում են Ռուսական կայսրությանը, Խորհրդային Միությանը և Ռուսաստանի Դաշնությանը հակադրվելու վրա: Հայաստանի դեպքում նաև առկա է հասկացությունների նենգափոխում, երբ որպես Հայաստանի ազգային թշնամիներ՝ թուրքերը փոխարինվում են ռուսներով:

Ի դեպ, արդեն Ղարաբաղի ողբերգական իրադարձություններից հետո  The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում, որ հրապարակվեց հոկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց.

«Գիտեք, եթե Դուք պատմական կոնտեքստն եք ընդգծում, ես այդ պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները»:

Այսինքն՝ վարչապետը բերնից թռցրել է հայ եվրոատլանտիստների նվիրական երազանքը, որոնք երազում են ինչքան հնարավոր է հեռու մնալ Ռուսաստանից և ռուսական աշխարհից: Նրանք ցանկանում են անել այն, ինչ չկարողացան անել դաշնակցականները 1918 և 1920 թթ., այն է՝ ստեղծել փոքրիկ, Ռուսաստանից անկախ Հայաստան թուրքական պրոտեկտորատի ներքո, չէ՞ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է հենց արևմտյան այլընտրանքը Երևանի համար:

Մյուս հարցն այն է, որ նույնիսկ թուրք-ադրբեջանական տանդեմն է քննադատաբար վերաբերվում Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմա-քաղաքական ակտիվությանը (Անկարան և Բաքուն ցանկանում են լրիվ ճզմել հակառակորդին): Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ ավելի է հանդես գալիս տարածշրջանում Հայաստանը Արևմուտքի ֆորպոստ դարձնելու դեմ (Թեհրանը նույնիսկ հանդես է գալիս զանգեզուրյան միջանցքի դեմ, որը առաջ են մղում Անկարան ու Բաքուն):

Փաստորեն տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, երբ փաշինյանականները թունավոր են դառնում ոչ միայն Ռուսաստանի համար (լկտի ռուսատյացության պատճառով), այլև Իրանի և թուրք-ադրբեջանական տանդեմի համար (չնայած դրանց էական տարբերությանը, բոլոր երեք երկրներն էլ մերժում են Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմական ներկայությունը):

Ընդ որում, փաշինյանականների համար գլխավոր ուղղությունը, որ կարգն էլ որ լինի (մաքուր թուրքական պրոտեկտորատ կամ թուրքական պրոտեկտորատ եվրոամերիկյան ներկայությամբ), մնում է հրաժարումը Ղարաբաղից և հայության ազգային ինքնագիտակցության փոփոխությունը 1915 թվականի ցեղասպանության խնդրի մասով: Համենայն դեպս, Հայաստանն առայժմ գնում է դեպի այդ ապագան:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EurAsia Daily 

 

Հայաստան Թուրքիա Ադրբեջան Ռուսաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին