f

Անկախ

Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը


Դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն («Ռոսատոմ»
պետ​​կորպորացիայի մաս) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։ Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։
Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների
դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում
պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանում է Յուրի Սվիրիդենկոն։
Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա
արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։
2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին`ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։
Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական
մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի
իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի կողմից 2021 թվականին։

***

«Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս է կազմում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում էներգետիկ տարբեր ոլորտների էներգետիկայի օբյեկտների:
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն 13 արտասահմանյան երկրներում
իրականացրել/իրականացնում է ռուսական նախագծով 48 ատոմային էներգաբլոկների նախագծեր (գործող և կառուցվող): Միևնույն ժամանակ, ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում ու հանդիսանում է ՋՋԷՌ ատոմակայաններում
սպասարկման ժամկետի երկարաձգման, պլանային կանխարգելիչ սպասարկման ու սարքավորումների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն: 2022 թվականի վերջին «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն արտաքին շուկաներում ձևավորել էր մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերների պորտֆել։
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են շահագործման ժամկետների երկարացման, պահպանման ու վերանորոգման, սարքավորումների և պահեստամասերի մատակարարման, միջուկային ենթակառուցվածքի,
խորհրդատվական ծառայությունների և ուսուցման, արդյունաբերական վարժասարքերի համալիր նախագծեր:
2022 թվականից ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտները՝ փոքր հիդրոէներգետիկա, կենսագազային ռեակտորներ, աղբավայրերից գազի ստացում։ BOO (կառուծում-սեփականացնել-
գործել) մոդելն իրականացվում է որպես առաջնահերթություն: Վերականգնվող էներգիայի ոլորտում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են Բուլղարիայում հիդրոէլեկտրակայանների կասկադի նախագծումը, Կարելիայի`
Սեգոզերսկայա ՀԷԿ-ի համար սարքավորումների մատակարարումը: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է նաև դիրք գրավել որպես հիմնական բիզնես մասնակից բարձր հզորության կենսառեակտորների կառուցման գործում՝
իրականացնելով «կանաչ էներգիա» օգտագործելով «Ռոսատոմ»
պետկորպորացիայի զարգացման ռազմավարությունը:
Ռոբոտաշինության ուղղության շրջանակում ընկերությունն առաջարկում է ռոբոտային համակարգերի և այլ ոչ ստանդարտ սարքավորումների նախագծման և արտադրության ծառայություններ` ատոմային արդյունաբերության
ձեռնարկությունների համար և դրանից դուրս:
«ՋԵՏ» ինժեներատեխնիկական կենտրոն» ԲԸ-ն («Ռուսատոմ-Սերվիս»-ի մաս)՝ առաջատար է ատոմակայանների և ջերմային էլեկտրակայանների վարժասարքերի կառուցման և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում:
Ընկերության գործունեությունը ներառում է նախագծված էներգաբլոկների տեխնոլոգիական ալգորիթմների փորձարկում, մարդ-մեքենա ինտերֆեյսների հետազոտություն և արտակարգ իրավիճակներում ատոմակայանի շահագործող անձնակազմին աջակցելու համակարգերի մշակում:

Հայկական ԱԷԿ Ռոսատոմ ժամկետ Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին