f

Անկախ

Թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգով ամփոփվեց Խաչատրյանի անվան 11-րդ փառատոնը


Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ անվանի թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կատարեց նաև Արամ Խաչատրյանի կինոերաժշտությունը։

Համերգը ղեկավարում էր նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Աստղիկ Սիրանոսյանը նշում է‚ որ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը խիստ հոգեհարազատ է իրեն‚ և փորձում է հաճախ կատարել Եվրոպայում։ 2018 թվականին այն նաև ձայնագրել է։ «Խաչատրյանի այս կոնցերտը շատ նման է իմ կենսագրությանը։ Հայկական երաժշտության բոլոր ելևէջներն առկա են այս ստեղծագործության մեջ։ Երբ նվագում եմ այն‚ ասես մի ճամփորդություն կատարեմ դեպի Հայաստան։ Այն‚ ինչ կարողացել է անել թավջութակի հետ Արամ Խաչատրյանը‚ ուղղակի հրաշք է։ Մենք՝ որպես հայ‚ բախտավոր ենք‚ որ թավջութակի համար գրված այսպիսի գեղեցիկ ստեղծագործություն ունենք»‚- ասում է Աստղիկ Սիրանոսյանը։

Աստղիկ Սիրանոսյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենում ոչ առաջին անգամ։ Նշում է‚ որ իրեն ոգևորում են սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների էներգիան‚ պատրաստակամությունը։  

Քշիշտոֆ Պենդերեցկու անվան թավջութակի միջազգային մրցույթի առաջին մրցանակի հաղթող և հատուկ մրցանակների բազմակի դափնեկիր Աստղիկ Սիրանոսյանը որպես մենակատար ելույթ է ունենում մեծ ճանաչում վայելող նվագախմբերի հետ։ Արտիստը նվագում է 1676թ. Ֆրանչեսկո Ռուջերիի կողմից պատրաստված թավջութակը, որը երաժշտին է տրամադրվել Բինինգենի «Բուբո» երաժշտական հիմնադրամի կողմից‚ և Ջեննարո Գալիանոյի պատրաստած «Սըր Ջոն Բարբիրոլլիի» թավջութակը՝ տրամադրված «Henrot pour la Musique» հիմնադրամի կողմից։

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն էր։

 

Արամ Խաչատրյան մրցույթ Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին