Հարութ Փամբուկչյանն ու Արամեն համատեղ տեսահոլովակ են ներկայացրել՝ Գուսան Աշոտի «Եկար հովի թեւերով» երգի հիման վրա։ Երգի գործիքավորումը կատարել է Մուշո Մայիլյանը, տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։
Տեսահոլովակը ուրախ է, բարձր տրամադրություն փոխանցող։ Երգիչներն աշխույժ երգում են երաժիշտների նվագակցությամբ։
Երգը երկու օր առաջ է տեղադրվել YouTube-ում։ Այն ունի ավելի քան 147 հազար դիտում։
«Հրաշալի զուգերգ՝ երկու տաղանդավոր արտիստների մասնակցությամբ»,-գրված է մեկնաբանությունների բաժնում։