f

Անկախ

Ճիշտ չէ անդամավճար տվող կուսակցականների մասին տեղեկություններ տրամադրելը. Բա ուր մնաց անկախությունը. Արծվիկ Մինասյան


Ընտրական շրջանում կուսակցությունների և  դաշինքների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը միմյանցից էականորեն չեն կարող տարբերվել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն երկու դեպքում էլ պետք է լինեն օրինական, տրամաբանական և հնարավորություն ստեղծվի պատշաճ վերահսկողություն իրականացնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հանձնաժողովը քննարկեց ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանի և Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն։

Պատգամավորն անդրադարձավ նախագծով առաջարկվող կարգավորմանը, որով  կուսակցությունների և նախընտրական դաշինքների ֆինանսական գործողությունների  վերահսկման լիազորությունների տարանջատում է մտցվում։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագծով տարանջատումն  միանշանակ չէ, քանի որ այս երկուսը պետք է միմյանց հետ օրգանական կապի մեջ լինեն։

Այսօր այս տարանջատումը, որ դրված է նախագծում և ընթացքում էլ է փոփոխության ենթարկվելու, էականորեն խաթարելու է  կուսակցությունների ֆինանսավորման և դրանց նկատմամբ  սահմանադրական վերահսկողության արդյունավետ մեխանիզմը»,-հայտարարեց Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ ընդհանուր ֆինանսավորումից օգտվում են նաև այն կուսակցությունները որոնք  հաղթահարել են 2 %-ի շեմը։

«Այսօրվա կարգավորումներով անհասկանալի է, թե այդ կուսակցությունները կամ դաշինքները, եթե լինեին, ապա ինչպես պետք է նպատակային ֆինանսավորման ճափորոշիչներին բավարարեին կամ արդյոք այդ չափորոշիչները վերաբերում է նաև իրենց, թե ոչ»,-ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ  նախագծով բերված հասկացություններն օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված չեն. «Այսօր այն ենթաօրենսդրական ակտով, որ ընդունված է կուսակցությունների ֆինանասվարոման առումով, ստացվում է մի իրավիճակ, երբ կուսակցությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ըստ էության,  կուսակցության անդամների վերաբերյալ, որը կհակասի սահմանադրական այն կարգավորումներին, որ կուսակցություններն անկախ են, ինքնուրույն և չեն գտնվում վերահսկողության տակ»,-ասաց նա:

Պատգամավորը համաձայնեց, որ խոշոր ֆինանսավորման դեպքում  պետք է ներկայացվեն տվյալ կուսակցականի տվյալները. «Բայց վերցնել եւ բոլոր կուսակցության բոլոր անդամների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել անդամավճարների կամ փոքր մուծումների վերաբերյալ, սա քննարկման ենթակա հարց է»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստան Արծվիկ Մինասյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին