f

Անկախ

Թուրքիան և Հունգարիան 17 համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիա կատարած այցի շրջանակում մասնակցել է է թուրք-հունգարական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստին։ Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ անցկացված Խորհրդի նիստից հետո երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության մասին 17 համաձայնագիր։

Մասնավորապես, Էրդողանն ու Օրբանը ստորագրել են Համատեղ քաղաքական հռչակագիր Թուրքիայի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման մասին։

Բացի այդ, կնքվել են մի շարք հուշագրեր, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների ոլորտում համագործակցության մասին, պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների, մշակումների և նորարարությունների ոլորտում համագործակցության մասին, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, տեսաձայնային քաղաքականության և կառավարական հաղորդակցությունների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։

«Օրբանի հետ ստորագրած համատեղ քաղաքական հռչակագրի շնորհիվ մենք մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակից բարձրացրել ենք ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև նշել է, որ Օրբանի հետ բանակցությունների ժամանակ քննարկել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Ուկրաինայում և Գազայի հատվածում զարգացումները։
 

Թուրքիա Աշխարհում Հունգարիա ռազմավարական գործընկերություն Ռեջեփ Թայիփ Էրդողան Վիկտոր Օրբան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին