f

Անկախ

Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նախապայմանը զարգացած գիտություն ունենալն է


Համավարակը հերթական առիթն է ահազանգելու, որ Հայաստանը համալրել է աշխարհի սպառող երկրների շարքերը։ Մինչ աշխարհի զարգացած երկրները մրցում են, թե որն առաջինը կստանա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, փորձարկում են զանազան դեղերի համադրություններ՝ վիրուսի բուժումն արդյունավետ կազմակերպելու համար, շեշտակի ավելացնում են գիտական հիմնարկների ֆինանսավորումը, որոնք կարող են իրենց հետազոտություններով նպաստել համավարակի դեմ պայքարին և հետագա կանխարգելմանը, Հայաստանում ընդամենն  ընդօրինակում են վիրուսի դեմ պայքարի այլ երկրների  հաջողված փորձը, ավելին, ամիսներ շարունակ փորձում են հանրությանը համոզել, որ վիրուսն իրական է և պետք է որոշակի կանոնների հետևել՝ վիրուսի հետագա տարածման տեմպերը նվազեցնելու համար։

«Մեր հանրությունը չի տեսնում իրեն որպես համաշխարհային զարգացման մասնակից, չի համարում, որ պետք է մասնակցի մարդկության ընդհանուր զարգացմանը  և մարդկությանը հանդիպած համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը։ Դարձել ենք սպառող հասարակություն, որը սպասում է՝ մի բան ստեղծեն, որ գնենք»,- ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը՝ քննարկելով համավարակի դասերը գիտության տեսանկյունից։

Գիտնականը նշում է՝ եթե Հայաստանն ունենար զարգացած գիտություն և գիտելիքահենք տնտեսություն, համավարակային իրավիճակը բոլորովին այլ կլիներ։

«Գիտելիքահենք տնտեսությունը  ենթադրում է հասարակության կազմակերպվածության և  հասարակակական գիտակցության  շատ ավելի բարձր մակարդակ, քան ոչ գիտելիքահենք տնտեսությունների պարագայում է։ Եթե հասարակական գիտակցությունը լիներ բարձր, ապա, բնականաբար, շատ ավելի լավ կպահպանվեին և հիգիենայի կանոնները, և սոցիալական հեռավորությունը, և մնացյալ բոլոր զուտ առօրեական հարցերը, որոնք անհրաժեշտ են վարակի տարածման տեմպերի նվազեցման համար»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ գիտելիքահենք տնտեսություն ունենալու դեպքում կունենայինք նաև զարգացած գիտություն և աշխատանքներ կտանեինք նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։

Իշխանյանը շեշտում է, որ համավարակը  մարդկության ու երկրների առջև բազմաթիվ խնդիրներ է դրել, և ապագան այն երկրներինն է, որոնք կկարողանան արագ կազմակերպվել և պատրաստ լինել նոր մարտահրավերներին․«Կարող են լինել այլ  պանդեմիաներ, գլոբալ մարտահրավերներ։ Այդ բոլորին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է, որ լինի զարգացած գիտություն և  տնտեսություն»։ 

Իշխանյանն ասում է՝ անգամ եթե չլինեին ապագայի մարտահրավերները, զարգացած գիտություն ունենալուն միևնույն է այլընտրանք չէր լինի․ «Դիցուք չունենք որևէ մարտահրավեր։ Սակայն մարդ արարածի մեջ նստած է նորն իմանալու մղումը, ինչն էլ  եղել է շարժիչ ուժը, որ էվոլուցիայի ողջ ընթացքում առաջ է մղել մարդկությանը։ Ցավալի է, որ մենք մասնակից չենք  համաշխարհային գիտության զարգացմանը։ Այս իրողությունն արդեն իսկ խորը հակասություն է մարդ արարածի էության հետ, անկախ իր ազգությունից։ Մենք հայերս համայն մարդկության մի մասն ենք, այս մոլորակը մեր  ընդհանուր տունն է, և գիտությունն անհրաժեշտություն է այդ մոլորակի պահպանման համար։ Ցավով եմ արձանագրում, որ անկախությունից ի  վեր անտեսել ենք գիտության ոլորտը։ Պանդեմիան ևս մեկ առիթ էր վերհիշելու դրա անհրաժեշտությունը, վերհիշելու, որ մենք ժամանակին ունեինք հզոր, զարգացած գիտական համակարգ, և այսօր այն, ցավոք սրտի, մեծապես  փոշիացրել ենք»։

Անդրադառնալով իրողությանը, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցները մոտ են COVID 19-ի ախտորոշման թեստերի արտադրությանը, Իշխանյանը դա ողջունելի փաստ է համարում՝ հավելելով, որ դա գիտատար արտադրություն է, որը հնարավոր չի լինի, եթե չլինի հիմնարար գիտությունը։

«Դա շատ ողջունելի է, անշուշտ, տնտեսությունը պետք է հիմնված լինի դրա վրա, բայց նույնիսկ այդ պարագայում մենք պետք է արժևորենք հենց բուն գիտության զարգացումը։ Այդ ինստիտուտը, ինչպես և մյուս բոլոր գիտական ինստիտուտներն ունեն գիտատեխնիկական վերազինման լրջագույն անհրաժեշտություն, սարքավորումները հնացած են, բարոյապես մաշված են»,- ասում է Իշխանյանը։

Գիտնականը շեշտում է, որ Հայաստանում գիտության վիճակը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների, այլ նաև հանրության մոտեցումով։  «Սա միայն կառավարության հարցը չէ, սա հասարակական գիտակցության հարց է։ Գիտության զարգացման անհրաժեշտության  հասարակական գիտակցությունը կձևավորի հասարակական պահանջ, որը և կպրոյեկտվի կառավարության գործերում։ Միանգամայն ակնհայտ է, որ մենք թևակոխել ենք մարդկության զարգացման նոր դարաշրջան, 21-րդ դարի այս փուլը շատ խիստ տարբերվում է նախորդ փուլերից հենց նույն մարդածին մարտահրավերների տեսակետից։ Այնպես որ, եզրափակելով խոսքս կարող եմ ասել, որ գիտության զարգացման անհրաժեշտությունն, անշուշտ, անառարկելի է»։

Հարցին՝ արդյոք համավարակից հետո հնարավոր է, որ Հայաստանում գիտությունը պատշաճ ուշադրություն և ֆինանսավորում ստանա,  Իշխանյանն ասում է, որ նման հույս միշտ էլ ունեն։

«Որքանով այն կիրականանա, դժվարանում եմ ասել, համենայնդեպս, նույնիսկ այսօր՝ այս համավարակի թոհուբոհի գագաթնակետային շրջանում, նման  նշաններ չեն երևում։ Մենք չենք տեսնում պատկան մարմինների և գիտական հանրության երկխոսություն»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ անգամ չկան   գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման մասին խոսակցություններ, այն շարունակում է մնալ աղետալի ցածր՝ ՀՆԱ 0,25 տոկոսի սահմաններում։

Արթուր Իշխանյան խմբագրի ընտրանի գիտություն

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին