f

Անկախ

Լեհական լրատվամիջոցներն անդրադարձել են «Հովեր» երգչախմբի մենահամերգին


 «Հովեր» պետական կամերային երգչախումբը վերջերս համերգով հանդես եկավ Վարշավայի Սբ․ Երրորդություն եկեղեցում՝ Կենտրոնական-արեւելյան Եվրոպայի Eufonie միջազգային փառատոնի շրջանակներում, որը տեղի էր ունենում Լեհաստանի Մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Լեհաստանի Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության աջակցությամբ։

Ծրագրում ընդգրկված էին Քշիշտոֆ Պենդերեցկիի, Ֆերենց Լիստի, Գուստավ Մալերի, Դյորդ Լիգետիի, Արվո Պյարտի, Ռայմոնդ Մյուրեյ Շաֆերի, Հենրիկ Միկուլայ Գուրեցկիի ստեղծագործությունները։  Համերգի երկրորդ բաժնում երգչախումբը կատարեց Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Արզաս Ոսկանյանի, Աննա Ազիզյանի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։

Համերգը ղեկավարում էին Սոնա Հովհաննիսյանը եւ Նարինե Ոսկանյանը։

Ստորեւ ներկայացնում ենք լեհական լրատվամիջոցների հրապարակումների այն հատվածները, որոնք վերաբերում են «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին։

 Jedynka Polskie Radio | Լեհական թիվ 1 ռադիո

նոյեմբերի 27, 2023թ

 

Այս տարի Eufonie փառատոնի հարուստ երգացանկի գլխավոր թեման ազգային ինքնությունն արտացոլող ժողովրդական ավանդույթներն էին, որոնք ստեղծագործողների համար  դառնում են ոգեշնչման անսպառ աղբյուր։ Փառատոնն այս տարի կրում էր «Ժողովրդական ավանդույթները երաժշտության մեջ» խորագիրը։

Eufonie փառատոնի ընթացքում հայկական խմբերգային ստեղծագործություններին ծանոթանալու եզակի հնարավորություն էր «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որի երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր հայ կոմպոզիտորների՝ այդ թվում Կոմիտասի, Վաչե Շարաֆյանի եւ Արզաս Ոսկանյանի ստեղծագործություններին։ Փառատոնը պատիվ ուներ հյուրընկալել նաեւ ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների հայ հեղինակներին։

 

Լեհահայոց մշակույթի եւ ժառանգութեան հիմնադրամ

Foundation of Culture and Heritage of Polish Armenians

««Հովեր»-ի հրաշալի ելույթը Վարշավայում»

նոյեմբերի 24, 2023թ

 

Գեղեցիկ, համարձակ եւ սրամիտ․ այսպես կարելի է նկարագրել նոյեմբերի 23-ին Հայաստանի  «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթը Eufonie փառատոնի ընթացքում։ 19-րդ դարից մինչեւ 20-րդ դար, հայոց հարթավայրերից մինչեւ Վիեննայի փողոցների եռուզեռը․ այսպիսին էր «Հովեր» պետական կամերային երգչախմբի ծրագիրը։ Երգչախմբի երկացանկն արտացոլում էր վերջինիս բաց լինելը խմբերգային երաժշտության բոլոր դրսեւորումների նկատմամբ եւ կապվածությունը ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից հայկական խմբերգային արվեստին։ Փառատոնի ընթացքում երգչախումբը ներկայացրեց վոկալ-խմերգային ոճերի եւ տեխնիկաների լայն շրջանակ։ Համերգն ավարտվեց Կոմիտասի «Պարերգերով»։ Հանդիսատեսի հիացմունքի լավագույն ապացույցը հոտնկայս ծափահարություններն ու բիսերն էին:

 

Ruch Muzyczny / «Երաժշտական շարժում» ամսագիր

դեկտեմբերի 14, 2023թ

հեղինակ՝ Կատաժինա Ռիզել

Լեհաստանի Մշակույթի ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Eufonie փառատոնը նպատակ ունի տարածել Միջին եւ Արեւելյան Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությունը՝ Բալկաններից մինչեւ Ռումինիա եւ Ավստրիա, Վիշեգրադյան երկրներ, Ուկրաինա, Բելառուս, Հայաստան ու Բալթյան երկրներ։ Փառատոնի ժամանակ ներկայացված էին մի կողմից ավանդական, իսկ մյուս կողմից՝ լրիվ նոր, մինչ այս չբացահայտված հնչողություններ։ Eufonie-ն ընդգրկում է տարբեր ոճերի եւ տարբեր  դարաշրջանների երաժշտություն, որն արտացոլված էր փառատոնի հզոր եւ բազմաժանր ծրագրում՝ կազմված տասնչորս համերգներից, որոնք տեղի ունեցան փառատոնային ինը օրերի ընթացքում։

Շատ հաջողված էր Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթը, որը տեղի ունեցավ Վարշավայի Սբ․ Երրորդություն ավետարանական-լյութերական եկեղեցում՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ «Հովեր»-ը ներկայացրեց 19-րդ եւ 20-րդ դարերի կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործություններ, այդ թվում՝ Լիստի, Մալերի, Պենդերեցկիի, Գուրեցկիի, Կոդայի, Մյուրեյ Շաֆերի, Պյարտի, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների՝  Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։ Չնայած մեծ կազմին, երգչախումբը հրաշալի էր հնչում նաեւ պիանո հատվածներում։

 

Լեհերենից հայերեն թարգմանությունը՝ Տաթեւ Խաչատրյանի

Լուսանկարների հեղինակ՝ Վիեժբիցկի Յարեկ

  

«Հովեր» պետական կամերային երգչախումբ Լեհաստան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին