f

Անկախ

Ժողովուրդը սաղ գիշեր չի քնել, պատերա՞զմ է, ինչքան բերետ կա՝ բերել լցրել են գյուղ․ նորատուսցի


Որ չեք թողնում ապրենք, հավաքեք, տարեք մեզ ծովը լցրեք, պրծնենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գավառից դուրս եկող ճանապարհին ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց նորատուսցի կանանցից մեկը: Նրանք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:

Անդրադառնալով նախօրեին ձկնորսների եւ պարեկների միջեւ տեղի ունեցած միջադեպին, որից հետո 26 մարդ է ձերբակալվել, կինն ասաց. «Ջահելներին տարել լցրել են բերդերը, ինչի՞ համար: Երկու թոռս Ղարաբաղ են ծառայել, էլ ի՞նչ ա ուզում: Ինչի՞ չի թողնում՝ երկու կոպեկ փող առնեն, իրենց երեխեքին պահեն»,-ասաց նա:

Մեկ այլ կին էլ ասաց. «Եղանակը խանգարեց ձկնորսներին, որ գնան իրենց ուռկանները ծովից հանեն: Ղեկավարությունից խնդրեցին մինչեւ ամսի 25-ը ժամանակ տան, որ գնան ուռկանները հանեն: Բայց մինչեւ կգնային ուռկանները հավաքելու, նավերով, պարեկներով եկն, չեն թողնում, որ մարդիկ իրենց ուռկանները հավաքեն»:

«Ինչի, Նորատուսը հանցագործն խո՞ւմբ է, որ պարեկներին բերել, լցրել է, սթրեսի է ենթարկել ժողովրդին: Ժողովուրդը սաղ գիշերը չի քնել: Համաշխարհային երրորդ պատերա՞զմ են մոգոնում: Բերել, զորք են լցրել, սա հո արցախյան պատերազմը չի՞:

Հասկանալի է, որ ձվադրման ժամանակ չի կարելի ծովը մտնելլ, բայց պետք է ցանցերը ծովից հանեին դուրս: Ինչի՞ էսքան պատերազմը սարքեցին»,-ասաց նորատուսցի կինը:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝  Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։

Տեսանյութեր Նորատուս Բողոքի ակցիա ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին