f

Անկախ

Կարեն Ասմարյան. «Հույս ունենք՝ մրցաշարը ավանդական կդառնա»


Դեկտեմբերի 15-18-ը Երևանում կայացավ վոլեյբոլի միջազգային առաջնություն, որին մասնակցեցին Հայաստանի Մ17 և Մ21, Ռուսաստանի, Բելառուսի հավաքական թիմերը: Մրցաշարն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացավ Ռուսաստանի ընտրանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսի թիմը: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է մրցաշարը՝ հույս հայտնելով, որ այն կդառնա
ավանդական ու ավելի շատ թիմեր կներգրավվեն պայքարում:


-Պարոն Ասմարյան, ՀՎՖ նախաձեռնությամբ տարին ավարտվեց միջազգային տպավորիչ մրցաշարով:
-Առաջին անգամ էինք նմանատիպ ֆորմատով մրցաշար անցկացնում: Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Մասնակցում էին  Ռուսաստանի և Բելառուսի թիմերը, սպասում էինք նաև, որ կժամանաի նաև Վրաստանի թիմը, սակայն նրանք չեկան ինչ-ինչ պատճառներով:  Դրա համար էլ մենք 2 թիմով մասնակցեցինք՝ Մ21 և Մ 17 տարեկանների հավաքականները: 2-րդ թիմը մեր ռեզերվային թիմն էր, բայց նրանք էլ պայքարի մեջ մտան: 


-Թիմերի ցուցադրած խաղի մասին ի՞նչ կասեք:
Հավաքականը, կարելի է ասել, բաժանել էինք 2 մասի, ինչի հետևանքով և գուցե այնքան էլ խաղը չստացվեց, նաև  պետք է հաշվի առնենք, որ տարին ավարտվում է: 
Ինչևէ Մ21 հավաքականը Ռուսաստանի թիմի դեմ հետաքրքիր պայքար ծավալեց և միավորների աննշան տարբերությամբ մեր թիմը պարտվեց:

 
Թիմերը շատ լավ էին պատրաստված. բոլորը բավականություն ստացան  խաղերից և առաջնությունից: Ռուսաստանի թիմը հաղթեց բոլոր հանդիպումներում: Թիմերը պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ ՀՎՖ հատուկ մրցանակներով։
Հույս ունենք, որ մրցաշարը ավանդական կդառնա, և մյուս տարի ավելի շատ թվով թիմեր կմասնակցեն, քանի որ կարողանում ենք բավական լավ մրցաշարեր կազմակերպել և անցկացնել՝ միաժամանակ նախապատրաստվելով ավելի մեծամասշտաբ մրցաշարերի:

Սպորտ վոլեյբոլ Հայաստանի վոլեյբոլի գավաթ Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի միջազգային մրցաշար

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին