Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2023թ․ Արգենտինայի լավագույն մարզիկ, հաղորդում է ESPN-ը։
Մեսին չորրորդ անգամ է հայրենիքում ճանաչվում տարվա լավագույն մարզիկ։
Այս տարի Մեսին ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության հաղթող։ Մեսին այս տարի 8-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։