f

Անկախ

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ամբիոնից ազատ մամուլի թիրախավորումը


Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլև իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ:

Այսպես՝ իր ելույթում Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես ասել է.

«Մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, ինչ-որ մեկի մասին հոդված պատվիրի, վատ, որ պախարակի մարդուն, ինչը նորմալ երևույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ asekose.am-ի, կամ «Հրապարակի» համար, ու հետո այդ հրապարակումները գան ու տեղ գտնեն եզրակացության մեջ»:

Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին և առաջարկել միասին գնալ Ազգային անվտանգության ծառայություն  կամ ՀՀ դատախազություն, որպեսզի վերջինս իր հնչեցրած մեղադրանքների առնչությամբ հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ՝ բնականաբար, դրանից բխող բոլոր քրեաիրավական ընթացակարգերի ուղեկցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մերժել է իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաև բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար: 

Դեկտեմբերի 15-ին՝ վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո, «Ժողովուրդը» թեմայի վերաբերյալ տեսանյութ հրապարակեց, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, դատապարտեցին մամուլին լռեցնելու և թիրախավորելու՝ իշխանության քայլերը։

Տեսանյութը հրապարակվելուց տառացիորեն ժամեր անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկում՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ...»:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ազատ մամուլը թիրախավորելու բոլոր փորձերը, հատկապես՝ ԱԺ ամբիոնն օգտագործելու ու իշխանական պատգամավորի կարգավիճակից օգտվելու եղանակով էժան, որևէ փաստական հիմք չունեցող շահարկումների միջոցով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նման գործելաոճը, թիմակցին պաշտպանելու՝ պախարակելու մեթոդաբանությունը, ԱԺ պատգամավորին իր ուղիղ պարտականությունները կատարելու, այն է՝ լրագրողի հարցին պատասխանելուց կամայականորեն ազատելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու, այն խոչընդոտելու հակաօրինական փորձը:

Ցավոք, մամուլը, ազատ խոսքը, լրագրողներին թիրախավորելու, օրենսդրական փոփոխություններով այն կաղապարելու փորձերը, մամուլի վրա կազմակերպված, այդ թվում՝ սոցցանցային հարձակումները, հետապնդումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում, սակայն դրանց հեղինակներին հիասթափություն է սպասվում՝ ազատ մամուլի վրա տապանաքար դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

ՀԺՄ դատապարտում հայտարարություն ՔՊ մամուլիազատություն Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին