f

Անկախ

Գնդակը կրկին «Հանրային ձայնի» դաշտում է. Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին կհաջողվի՞ տապալել կարմիր գծերի վարձավճարների թանկացման նախագիծը


«Ազգային առաջընթաց» խմբակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 26-ի Երևանի ավագանու նիստին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ արդեն ունեն միասնական դիրքորոշում՝ Երևանի Փոքր Կենտրոնում ավտոկայանատեղիների թանկացման նախագծի առնչությամբ։

«Մենք դեմ ենք վարձավճարների բարձրացմանը և համարում ենք, որ դա չհիմնավորված և ժամանակավրեպ է, քանի դեռ քաղաքը ապահովված չէ տրանսպորտային նորմալ ցանցով»,- նշեց տիկին Աբգարյանը։

Դիտարկմանը, թե «Մայր Հայաստանը» կարծում է, որ առհասարակ նախագիծը բոյկոտելն ու քվերում չապահովելն է նախագիծը տապալելու միակ տարբերակը և առաջարկում է բոյկոտել նիստը՝ Աբգարյանը պատասխանեց, որ նիստն առանձին հարցերի համար առհասարակ բոյկոտելու կարիք չկա։

«Եղել են դեպքեր, երբ «Մայր Հայաստանի» հետ քաղաքային վիճահարույց նախագծերի հետ կապված միասնական դիրքորոշում ենք ունեցել և որոշում ենք կայացրել չգրանցվել և քվեարկությանը քվորում չապահովել, արդյունքում այդ հարցով որոշումը չի կայացվել։ Բայց այս դեպքում անհրաժեշտ է, որ ոչ միայն «Ազգային առաջընթացն» ու «Մայր Հայաստանը» նման դիրքորոշում ունենան, այլ նաև «Հանրային ձայնը», այնպես որ այդ առումով գնդակն հիմա «Հանրային ձայնի» դաշտում է, ամեն բան հիմա կախված է «Հանրային ձայնից»,- նշեց նա։

Ի.Աբգարյանի խոսքերով՝ ընդդիմադիր 3 խմբակցությունները պետք է միասնական դիրքորոշում արտահայտեն։ «Կարծում ենք, որ այդ օրվա նիստին յուրաքանչյուր խմբակցություն իր որոշմամբ կգա և ճիշտ կլինի, որ հենց այդ օրը մենք հասկանանք, թե արդյո՞ք ունենք ներդաշնակեցված որոշում։ Նախորդ նիստին մենք հենց տեղում հասկացանք, որ ունենք հնարավորություն տվյալ նախագիծը տապալելու։ Չեմ բացառում, որ այդ նախագիծը առհասարակ հանվի օրակարգից, կամ փոփոխություններ կատարած ներկայացվի ավագանու նիստին։ Այսինքն, տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց ամեն դեպքում, միանշանակ է, որ մեր խմբակցությունը կտրականապես դեմ է նման նախագծին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա ընդգծեց, որ եթե 3 խմբակցությունները միասնական չբոյկոտեն նախագիծը, ապա անգամ մեկ ընդդիմադիր ավագանու քվեարկությունը, եթե անգամ վերջինս դեմ քվեարկի, բավարար է, որ այն ընդունվի։ «Տիգրան Ավինյանին հենց այդ կերպ ընտրվեց։ Մեկ ձայնը դեմ էր քվեարկել։ Այսինքն, այս դեպքում գնդակն «Հանրային ձայնի» դաշտում է»։

«Փաստինֆո»-ն փորձել ճշտել նաև «Հանրային ձայն» խմբակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ասաց, որ այդ նախագիծը բոյկոտելու կամ չբոյկոտելու հարցը դեռ չեն քննարկել խմբակցությունում։

 

«Ես այս պահին երկրում չեմ, կվերադառնամ, կքննարկենք հարցը և մեր գործողությունները, որից հետո էլ կհայտնենք մեր դիրքորոշումը։ Այս պահն դեռ որևէ պատասխան չունենք»,-ասաց Ավագյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում քննարկման կդրվի Երևանի փոքր Կենտրոնում՝ Ա և Բ գոտիներում մեքենաների կայանման համար վարձավճարների թանկացման հարցը։ Քաղաքապետարանն առաջարկում է Փոքր Կենտրոնում այսպես կոչված՝ կարմիր գծերի վարձավճարները տարեկան 12 000 դրամից հասցնել 160 000-ի՝ չառաջարկելով որևէ այլընտրանք, այդ թվում բնակիչների համար։ Ստացվում է, որ իր տան մոտ մեքենան կայանելու համար բնակիչը պետք է բավական թանկ վճարի կամ էլ այն կանգնեցնի, օրինակ, Բարեկամություն մետրոյի մոտ ու ոտքով գա տուն։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այս օրերին իրազեկման ակցիաներ է իրականացնում «Ոչ թալանին» կարգախոսով և նշում, որ նախագիծը տապալելու միակ տարբերակը 3 ընդդիմադիր խմբակցությունների կողմից բոյկոտն է։ Այսինքն, որպեսզի նախագիծը չընդունվի անհրաժեշտ է, որ բոլոր 3 ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար չմասնակցեն և քվեարկության համար քվորում չապահովեն։

Իզաբելլա Աբգարյան Երևանի քաղաքապետարան կարմիր գիծ թանկացումներ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին