f

Անկախ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը


Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է քննարկում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հիմնախնդիրները» թեմայով։

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ դատախազության, ՆԳՆ ոստիկանության, հոգեկան առողջության կենտրոնների, իրավասու պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ։

Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։

 «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի խնդիրների շուրջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի արդյունավետ և ակտիվ համագործակցություն տարբեր պետական մարմինների, հոգեկան առողջության կենտրոնների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ իրավասու գերատեսչությունների հետ։ Ցավոք, դրա հետ մեկտեղ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգ»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս քննարկման շրջանակում ընդգրկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին առնչվող բոլոր ոլորտները և պատասխանատու մարմինները, քանի որ առկա խնդիրները պետք է ուսումնասիրվեն համալիր, տարբեր տեսանկյուններից, որպեսզի հնարավորություն լինի նախանշել լուծման արդյունավետ ուղիներ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, մասնավորապես՝ համայնքահենք ծառայությունների ապահովումը, ոլորտի միասնական քաղաքականության անհրաժեշտությունը, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժմանն առնչվող խնդիրները, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների և զսպման մեխանիզմների կիրառումը, հոգեբուժական հաստատություններում առկա ոչ բավարար պահման պայմանները, գերբնակեցումը, ժամկետանց դեղորայքի կիրառումը և մի շարք այլ hարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների և սոցիալական երաշխիքների բարելավման անհրաժեշտությանը։

Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ:

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին