f

Անկախ

ԲԴԽ-ում Իրանի պատվիրակությանն են ներկայացվել վերջին 1 տարում դատական համակարգում կատարված բարեփոխումները


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԲԴԽ-ից:

Երանուհի Թումանյանցը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքում ինչպես Հայաստանից են Իրան մի քանի տասնյակ դատապարտյալներ փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, այնպես էլ երեկ Իրանից առաջին անգամ տեղի է ունեցել դատապարտված ՀՀ քաղաքացու փոխանցում մեր երկիր։

Բացի այդ՝ հյուրերի խնդրանքով Երանուհի Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարում։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առավել սեղմ ժամկետներում կազմակերպել օտարերկրյա քաղաքացիների փոխանցումը՝ իրենց քաղաքացիության երկրում պատժի հետագա կրումը շարունակելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի դեսպանատան հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալլահին, Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի քարտուղարության փորձագետ Ամիրհոսեյն Ֆարաջին և Դատական դեպարտամենտի արտաքին կապերի վարչության պետ Գոհար Հակոբյանը։

Քննարկման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերը:

Հայաստան ԲԴԽ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին