Շիրակի մարզում ձյան տեղումները շարունակվում են։ Բոլոր տարածաշրջանների ճանապարհներին գետնաբուք է։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, մարզի տարածքում ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։
Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։ Մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։