f

Անկախ

Պաշտպանյալս հրաժարվել է կեղծ ցուցմունք տալ, ձերբակալել են կրծկեր երեխա ունեցող հարսին, որդուն. փաստաբանն ահազանգում է


Մի արտառոց դեպքի մասին եմ պատմելու, որը տեղի է ունեցել Հայաստանում, մեր ժամանակներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Ով չի ուզում վատ զգալ ու հարամել իր շաբաթ օրը, կարող է չկարդալ:

Մի արտառոց դեպքի մասին եմ պատմելու, որը տեղի է ունեցել Հայաստանում, մեր ժամանակներում։

ՀՀ քննչական կոմիտեում մի շարքային գործ է քննվում։ Այդ գործով պաշտպանյալս 60 տարեկան է, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմերին, 44-օրյա պատերազմին փրկել է 14 զինվորի կյանք, իր անձնական միջոցներով, այն պարագայում երբ իր տունն ունի վերանորոգման կարիք, կառուցել է Արարատի մարզի եկեղեցիներից մեկը։ Պաշտպանյալս տեղաշարժվում է անվասայլակով, ունի կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդություններ:

Այդ պայմաններում պաշտպանյալիս տանում են կալանքի և դատարանը կալանք է կիրառում։ Չբավարարվելով դրանով,՝ պաշտպանյալիս առաջարկվում է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ (որը հնարավորություն կտար ձերբակալել այն պաշտոնատար անձանց, որոնք անցանկալի են վարույթն իրականացնող մարմնի համար ), հակառակ պարագայում սպառնում կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Պաշտպանյալս հրաժարվում է կեղծ ցուցմունք տալ, որից հետո կալանք կիրառելու նպատակով դատարան տարվելու համար ձերբակալվում է նրա որդու կինը՝ ով ունի մեկ ամսեկան կրծքով կերակրվող երեխա։ Կնոջը մեղադրանք են ներկայացնում կրծքի երեխան գրկին, հետո տեսնելով, որ այդ պայմաններում կալանքի տանելը կանցնի բոլոր սահմանները, որոշում են ձերբակալումից ազատել։

Դրանից հետռո ձերբակալում են պաշտպանյալիս որդուն, այդ մեկ ամսեկան երեխայի հորը տանում դատարան և դատարանը կալանք է կիրառում։

Չբավարարվելով դրանով, վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է ձերբակալել նաև պաշտպանյալիս կնոջը, ով ծանր վիրահատությունից հետո անկողնուց դուրս գալ չի կարողանում, նրա եղբորը և եղբոր որդուն։

Հիմա նույն գործով կալանքի տակ են հայրը և որդին, այն պարագայում երբ Հայաստանում միշտ եղել է չգրված օրենք՝ մեկ հայ ընտանիքից երկու հոգու նկատմամբ կալանք չկիրառել։

Բայց Հայաստանում վաղուց արդեն չեն գործում ոչ գրված, ոչ չգրված օրենքները։ Սա է մեր իրավաբանության ներկա վիճակը։

Հա, մոռացա, ՄԻՊ ունեինք, չէ՞»։

Վահան Հովհաննիսյան ՖԲ Գրառում Մարդու իրավունքներ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին