Այսօր ժամը 12.00-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին անձամբ զանգահարել ու շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնեցին Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ:
Նշենք, որ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանն այսօր տոնում է իր 95-րդ տարեդարձը: