f

Անկախ

Աշխարհաքաղաքական սենսացիա՞, թե՞ ազգային ցավի բուժում. Սերգեյ Մարկեդոնով


Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

Անցնող տարվա ավարտին  ղարաբաղյան թեման նորից հայտնվեց մեդիադաշտում: Սամվել Շահրամանյանը՝ չճանաչված ԼՂՀ-ի առաջնորդներից վերջինը, հանրապետական կառույցների «ղեկավարների» հետ հանդիպման ժամանակ, որոնք պաշտոնավարում են «հասարակական կարգով», հայտարարեց, որ Արցախի ինքնալուծարման որևէ փաստաթուղթ գոյություն չունի: Այդ թեզը հնչեցրեց նաև Վլադիմիր Գրիգորյանը՝ Շահրամանյանի խորհրդականը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում: «Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և հանրապետության մնացած բոլոր մարմինները 2024 թվականից հետո կշարունակեն իրենց գործունեությունը»,- ամփոփեց նա:

Ուրեմն ի՞նչ ենք մենք տեսնում: Մի նոր աշխարհաքաղաքական սենսացիայի ծնո՞ւնդ, թե՞  վերացած հանրապետության ձգտում կապիտալացնելու ղարաբաղյան խնդիրը Հայաստանի ներսում:

Սկսենք նրանից, որ ԼՂՀ-ի գոյության շարունակության հարցը «մեկուկես օրվա պատերազմից» հետո ավելի վաղ էլ է բարձրացվել, բայց տեղեկատվական ռադարներում գերեթե չէր երևում: 2023 թ. հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երևանյան ներկայացուցչության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, Շահրամանյանը հայտարարեց. «Ժողովրդի ստեղծած հանրապետությունը չի կարող լուծարվել որևէ փաստաթղթով»: Նրա իսկ խոսքով՝ ԼՂՀ-ի ինքնալուծարման մասին  թուղթը՝ իր իսկ ստորագրությամբ, ընդունվել է սոսկ  մարտական գործողություններին վերջ դնելու, զինվորների ու խաղաղ բնակչության կյանքը պահպանելու համար:

Նշանակո՞ւմ է դա, որ մենք  գտնվում ենք նոր ռազմական բախման եզրին: Եթե ԼՂՀ-ի ինքնալուծարում տեղի չի ունեցել, ապա մնում են (թեկուզ զուտ տեսականորեն) նրա կարգավիճակի պարզաբանման խնդիրները: Նկատենք, որ  տարիներ շարունակ ռազմական եղանակը ամենաարագ ու  արդյունավետ միջոցն է եղել նպատակներին հասնելու համար: Չշտապենք եզրակացություններ անել: Շահրամանյանի պլանը, հասկանալի է, Բաքվի շահերին չի համապատասխանում: Բայց պաշտոնական Երևանն էլ հիացած չէ դրանով: Այժմ Հայաստանի ղեկավարությունը ավելի շատ խոսում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջ մղելու մասին, որը հնարավոր չէ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պատերազմի տանելու դեպքում: Նոր ստատուս քվոյի պայմաններում  «նեողարաբաղյան նախագծով» երևացող շահագրգիռ կողմեր չկան նաև արտաքին խաղացողների մեջ:

Ուրեմն ի՞նչ բանական իմաստ  ունի շարունակել հայկական պոլիտիկումում «և այնուամենայնիվ այն պտտվում է» գաղափարի առաջմղումը: Հավանաբար մի քանի հիմք կա: Եվ բնավ ոչ բոլորն են խիստ ռացիոնալ: Ղարաբաղի հայաթափումը և վերադարձը ադրբեջանական հսկողության տակ ուժգին ազգային ցնցում է: Ոչ միայն ղարաբաղցի հայերի, այլև երևանցիների, սփյուռքի հայերի համար: Այդ համատեքստում յուրաքանչյուր «վտարանդի կաբինետի» ձևավորումը ընկալվում է որպես «քաղաքական թերապիա»: Չլինի դա Երևանում, կհայտնվի Սան Ֆրանցիսկոյում կամ Գլենդելում: Եղել են, չէ՞, տարբեր ժամանակներում Սերբական Կրաինա Հանրապետության, Տիբեթի կամ Թամիլ-Իլամի վտարանդի կառավարություններ: Մոտավորապես վերջնական հաջողության նույն շանսերով, ինչ այսօր ունի Շահրամանյանն ու ընկ.-ը: Սակայն ոչ ոքի չես կարող արգելել առիթի դեպքում հիշելու նշանավոր աղոթքը. «Եկող տարի վերականգնված Երուսաղեմում»:

Սակայն հոգեբանությունից բացի, կան նաև քաղաքական հասկանալի նկատառումներ: Ժամանակները փոխվում են: Եվ ինչպես սովորեցրել է մեզ Կառլ Կլաուզևիցը, «նույնիսկ ողջ պատերազմի վերջնական, որոշիչ ակտը չի կարելի համարել մի ինչ-որ բացարձակ բան, քանզի պարտված երկիրը հաճախ դրա մեջ տեսնում է սոսկ անցողիկ չարիք, որը կարող է ապագայում շտկվել հետագա քաղաքական հարաբերություններով»: Այսօր Հայաստանում տեղի է ունենում քաղաքական «ապաղարաբաղացում»: Բայց ոչ բոլորն են համաձայն դրան, ինչպես Սերբիայում՝ «ապակոսովացմանը»: Եթե նույնիսկ ստեղծված դրությունը  պարզ է նաև առաջինդասարանցուն: Այդ իսկ պատճառով տվյալ թեմայի կապիտալացումը հայկական պոլիտիկումի ներսում տեղ է գտնելու, ինչքան էլ դա դուր չգա ինչ-որ մեկին կամ անթաքույց ջղագրգռություն առաջացնի: Մանավանդ որ Սամվել Շահրամանյանին շատ դժվարին ճակատագիր է վիճակվել: Նրա մասին, միևնույն է, ասելու են. «Այդ նա էր, որ ստորագրեց…»:

Սերգեյ Մարկեդոնով

Աղբյուրը

 

Հայաստան Արցախ Արցախի վտարանդի կառավարություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին