f

Անկախ

Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում. Yerkir.am


Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին բարձրաձայնումները շարունակվում են, խնդրի քննարկումներին ներգրավվում նորանոր հեղինակավոր անձինք ու հաստատություններ: Օրերս էլ Մայր Աթոռը, ելնելով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և ոլորտի հայտնի գործիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներից, հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը:

Yerkir.am-ը պարզել էր նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Այսինքն՝ ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել:

Պարզվում է՝ «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամում այս դեպքը միակը չէ. տառացիորեն նույնն է տեղի ունեցել նաև դարձյալ 7-րդ դասարանի մեկ այլ՝ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի պարագայում, որը կրկին ստեղծվել է նշված հիմնադրամի նախագծի շրջանակներում: Տվյալ դեպքում՝ թե՛ նախագծի ղեկավարը, թե՛ 3 համահեղինակներից մեկը նույն ինքը՝ Վահրամ Սողոմոնյանն է, իսկ դասագրքի խմբագիրը Վահրամ Սողոմոնյանի կինն է՝ Սաթենիկ Մկրտչյանը:

«Ընդհանրապես, որևէ գիրք, դասագիրք կամ այլ աշխատանք խմբագրելու իմաստն այն է, որ դասագրքի հեղինակին արվեն կարևոր դիտողություններ, առաջարկներ, միջամտություններ, շտկումներ և այլն: Հաճախ կարող են անգամ հարցի պատճառով  լուրջ հակադրություններ ծագել հեղինակի և խմբագրի միջև և այլն, և այլն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են «Մասնակցային դպրոցի» նախագծի կանայք հակադրվելու իրենց սիրեցյալ ամուսիններին, կամ ինչպե՞ս են հեղինակ-ամուսիններն ընդունելու իրենց խմբագիր-կանանց լուրջ դիտողությունները, եթե, իհարկե, կանայք ուզենան փոքր-ինչ նեղություն տալ իրենց ամուսիններին։

Փաստենք նաև, որ դասագրքի ստեղծող-հեղինակ-ամուսին Վահրամ Սողոմոնյանի խմբագիր-կին Սաթենիկ Մկրտչյանը սերտ հարաբերությունների մեջ է ոչ անհայտ Հրանուշ Խառատյանի գաղափարական թևի հետ, 2018 թ. հանդիսացել է իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու, այժմ  ուսուցիչներ և տնօրեններ վերապատրաստող կարևորագույն հաստատության՝  «Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրենն է:

Ի դեպ, 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնյանը, ով ազգակործան պատուհաս Փաշինյանի  իշխանության օրոք հասկանալիորեն դարձել է կրթության ոլորտի «բարեփոխումների» առաջամարտիկ, իր էջում, ի թիվս այլ հեղինակների ու խմբագիրների, շնորհակալություն է հայտնել նաև ինքն իրեն ու կնոջը «անհավանական աշխատանքի համար»:

Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան գումարներ են հատկացվել նշյալ դասագրքերի համար, ու դրանից որքան է հատկացվել տվյալ հեղինակին ու խմբագրին, ապա պարզ կդառնա այս «ընտանեկան բիզնես-նախագծի» պերճանքն ու թշվառությունը»,-գրում է աղբյուրը։

դասագրքեր տղամարդիկ կանայք Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին