Երեւանի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը որոշ լուծումներ է նախանշել:
Մասնավորապես, գծանշումների, ճանապարհային երթևեկության նշանների կահավորմամբ, միջնապատերի տեղադրմամբ ու շինարարական որոշակի լուծումներով հաջորդ տարի ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն խաչմերուկներում և հանգույցներում: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
12-ի համար շուտով նախագծի մրցույթ կհայտարարվի, հաջորդ տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 40 հանգույց ու խաչմերուկ: