Բելգրադում անկարգություններ հրահրելու փորձեր կան երրորդ կողմերի կողմից, այդ թվում՝ արտասահմանից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելգրադում խորհրդարանական ընտրությունների վերանայման պահանջով բողոքի ցույցերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ տեղի է ունենում, զուտ Սերբիայի ներքին խնդիրն է: Սերբիան ունի օրինական, լեգիտիմ ղեկավարություն, որը, մեր կարծիքով, ունակ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բելգրադում խորհրդարանական ընտրությունների վերանայման պահանջով բողոքի ցույցերը։
«Մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել ներքին գործերին, հատկապես մեր դաշնակից և գործընկեր Սերբիայի ներքին գործերին», - հավելել է Պեսկովը։
Մամուլի քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության և Սերբիայի միջև համագործակցությունը շատ լայն հեռանկարներ ունի տարբեր ոլորտներում։