f

Անկախ

Ի՞նչ հագուստով դիմավորել Նոր Տարին. ոճաբանի խորհուրդները


Տարվա գլխավոր գիշերվան  հաշված օրեր են մնացել, ուստի  տոնական հանդերձանք ընտրելու ժամանակն է։ Ոճաբան Մարիա Կրասիկովայի  հետ միասին կպարզենք, թե ինչն է այժմ թրենդային։

Ի՞նչ գույնի հագուստով դիմավորել Ամանորը

Գալիք 2024 թվականի հովանավորը Կանաչ Փայտե Վիշապն է: Եթե ​​հավատում եք արևելյան փիլիսոփայությանը, ապա նախապատվությունը տվեք հետևյալ գույներին. 

Ոսկեգույն

Վիշապը սիրում է  այն ամենը, ինչ պայծառ է, շողշողացող և խորհրդանշում է բարեկեցություն: Հետևաբար, եթե ցանկանում եք հաջողություն ունենալ և հարստություն ներգրավել առաջիկա տարում, Ամանորը դիմավորեք ոսկեգույնով: 

Իհարկե, կարող եք սահմանափակվել  մեծ ոսկյա ականջօղերով կամ վզնոցով, սակայն ոճաբանները  խորհուրդ են տալիս ձեզ չզրկել հաճույքից ու ոտքից գլուխ ոկսեգույնով պատվել: Իդեալական է ատլասե կոստյումը կամ մինչև հատակը հասնող զգեստը:

Կարմիր

Կարմիրն այս ցուցակում է ոչ միայն սեզոնի նորաձև գույն կոչման պատճառով: Չինաստանում այն ​​խորհրդանշում է հաջողություն և առատություն, և, ըստ լեգենդի, Վիշապին դա շատ է  դուր  գալիս: Այսպիսով, եթե այս Ամանորին ցանկանում  եք վառ և հիշվող տեսք ունենալ, ապա նախապատվությունը տվեք կարմիրի երանգներին: 

Եվ անպայման աչքի տակ ունեցեք  վառ գույնի զգեստ-ֆուտլյարի տարբերակը:

Արծաթագույն

Վիշապի մեկ այլ սիրելի գույնը արծաթագույնն է, որը շատ ակտուալ է այս սեզոնին։ Ընտրեք հանդերձանք բարդ կարվածքով՝ կտրվածքներով և ասիմետրիկ լուծումներով: 

Կանաչ

Շատ տրամաբանական ընտրություն, քանի որ գալիք 2024-ի խորհրդանիշը Կանաչ Փայտե Վիշապն է։ Ավելին, ոճաբանները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական երանգներին: Ավելի լավ է հրաժարվել վառ «արհեստական» երանգներից։ Գերազանց ընտրություն կլինի փշատերևի, խոտաբույսի, զմրուխտի կամ պիստակի երանգը:

Մանուշակագույն

Մանուշակագույնը  համարվում է մռայլ և նույնիսկ ճնշող, բայց ենթադրվում է, որ Վիշապը այլ կարծիք ունի այս հարցում: Աստղագուշակները խոստանում են, որ գալիք տարում մանուշակագույնը ոչ միայն հաջողություն կբերի, այլև կայունություն, ինչը շատերին պակասում է: Ընդ որում, նախապատվությունը պետք է տալ հարուստ երանգներին՝ սալորագույն, սմբուկագույն  կամ վառ մանուշակագույն։

Ի՞նչ հագնել Ամանորին

Նոր տարին տոն է, որը գալիս է գիշերը, ուստի չգրված, բայց ընդունված դրես կոդ կա՝  երեկոյան զգեստներ և կոստյումներ:  Նախապատվությունը տվեք մետաքսից, կաշվից, թավշից և ջայլամի փետուրներից պատրաստված հանդերձանքին։ Կարող եք նաև վերցնել ավելի դասական գործվածքներ՝ բուրդ կամ գործված տրիկոտաժ: Այս բոլոր նյութերը կարելի է գեղեցիկ կերպով համադրել և ստանալ հետաքրքիր կերպարներ: Օրիգինալ տեսք ունենալու համար ցանկալի է ընտրել բարդ կարվածքով հագուստ: 

Հագուստի հնարավոր տարբերակներ

  • Մաքսի զգեստ բարդ դետալներով և բազում ծալազարդարանքներով: 
  • Մետաքսե մաքսի զգեստ քաշմիրից սվիտերով: Կարելի է սևի և կարմիրի կամ սպիտակի և կարմիրի համադրությունը կիրառել: 
  • Մաքսի, միդի կամ մինի կարմիր զգեստ կտրվածքներով և ծալազարդարանքներով:
  • Փայլփլուն տաբատ կամ կիսաշրջազգեստ՝ համադրված գործված տրիկոտաժից բլուզով: Կարևոր է, որ փայլերը շատ ու նկատելի լինեն: 
  • Բաց մեջքով բլուզներ՝ համադրված բրդյա բազային տաբատների և նույն երանգի կոշիկների հետ: 
  • Տվիդից (բրդյա գործվածք) կոստյում կամ զգեստ:
  • Թավշյա միդի զգեստ բաց ուսերով և կորսետով: 

Աքսեուարների ընտրությունը

Ցանկացած կերպար ցանկալի է համալրել ճիշտ ընտրված աքսեսուարներով: Դա կերպարին կհաղորդի գեղեցկություն: Ահա մի քանի կիրառելի համադրություն.

  • Կորսետային զգեստի հետ կրեք թափանցիկ ձեռնոցներ, որի վրայից էլ զգեստի երանգին համապատասխան խոշոր քարով մատանի :
  • Մարգարտյա քարով վզնոցը կարելի է համադրել գրեթե յուրաքանչյուր կերպարի հետ: 
  • Ասիմետրիկ ականջօղերը կզարդարեն ցանկացած կերպար: 

Աղբյուրը՝ https://www.sport-express.ru/

 

2024 ամանոր Ամանոր 2024 Վիշապի տարի Փայտե Վիշապի տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին