Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում իսկական ամանորյա տոն էր կազմակերպվել Կոտայքի մարզում ապաստան գտած արցախցի երեխաների համար՝ իրականություն դարձնելու նրանց ամենանվիրական մանկական երազանքը:
Ռոզա Ծառուկյանը ողջունել է արցախցիներին ու համբերություն մաղթել։
«Միջոցառումը կազմակերպվել է Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո։ Պարոն Ծառուկյանի շնորհիվ մենք նմանատիպ ծրագրերով փորձում ենք անել ամեն հնարավորը, որ Արցախի մեր հայրենակիցներն Ամանորին ընդառաջ լինեն գնահատված»,- նշել է ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը։