f

Անկախ

ՀՀԿ-ն դեռ իր պայքարի փուլը չի ունեցել, մենք միշտ եղել ենք աջակից, հերթը ոնց որ մերն է. Մամիջանյան


Նախորդ տարիների շարժումներն իրենց հիմնական նպատակին չեն ծառայել, որովհետեւ դեկտեմբերի 31-ին 12-ից 5 պակաս բոլորս զզվանքով անջատելու ենք հեռուստացույցը եւ 12-ից հետո նորից միացնենք, որովհետեւ Փաշինյանն է ուղերձ կարդալու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Իհարկե, դրանք ունեին բազմաթիվ սխալներ, որոնց մի մասը օբյեկտիվ էր, մի մասը՝ սուբյեկտիվ: Ես կոնտրպրոդուկտիվ եմ համարում այդ սխալների մասին հրապարակային խոսելը, որովհետեւ ես պայքարի ընկերներիս հաշվին քաղաքական դիվիդենտ վաստակելու սովորություն չունեմ: Ես չեմ ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափով Հայաստանի ամենառեյտինգային քաղաքական գործւիչը: Դա ՀՀԿ-ին սազական չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 5 տարիներին չի եղել որեւէ պայքար, որին ՀՀԿ-ն չի միացել:

«Բայց ֆիքսենք, որ ՀՀԿ-ն իր նախաձեռնած պայքարի փուլը չի ունեցել այս տարիների ընթացքում, մենք միշտ եղել ենք աջակից: Հերթը, ոնց որ թե մերն է: ՀՀԿ-ն չի կարող հարմարվել դավաճաններին ու կապիտուլյանտներին մի պարզ պատճառով. Մենք չենք կարողանա նայել մեր այն պայքարի ընկերների, հարազատների, ընտանիքների անդամների աչքերին, որոնք այս պահին  յդ պայքարի արդյունքում անազատության մեջ են: Աշոտյանի որդիներին, Մալյանի երեխաներին, Ասլանյանի ընտանիքի անդամներին, մյուս բոլոր քաղբանտարկյալ ընկերներին: Կամ ո՞նց կարող ենք հարմարվել, երբ ամեն օր փողոցում, ֆեյսբուքում տեսնում ենք այն ողբերգությունները, որոնք հարյուր հազարներով ապրել են մեր հայրենակիցները»,-ասաց նա:

Մամիջանյանը հավելեց, որ ՀՀԿ-ի ծրագրերը չի մանրամասնում, քանի որ դա կվնասի այդ ծրագրերի արդյունավետությանը:

Հայկ Մամիջանյան ՀՀԿ Իշխանափոխություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին