f

Անկախ

Կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին. Մետաքսե Հակոբյան


«Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի  կառավարության անդամների հետ, ասել է, որ Արցախի լուծարման փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի»,- ասուլիսում ասաց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Ըստ նրա, բարձրացած աղմուկը խոսում է  այն մասին, որ, այո, Արցախը կա, շարունակում է գործել հանուն արցախցիների, հայ ազգի։

«Այսօր Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ»,- ընդգծեց նա։

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Ադրբեջանի կողմից գերեվարվելուն, ասուլիսին ներկա նույն խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արցախցին, հայտնվել ծանր վիճակում, ավելի խեղճացավ ու իրեն անպաշտպան է զգում նաև այն պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց կողքին չէ։

«Երբ նոր էինք բռի տեղահանվել, մտածում էինք՝ միգուցե աշխատանքներ են տարվում նրանց վերադարձի հետ կապված,  խոսքը  կարող է վնասել։ Կարճ ժամանակում հասկացանք ու համոզվեցինք, որ այդպես չէ, հակառակը՝ մեր լռությունը  վնասում է ոչ միայն մեր ռազամաքաղաքական իշխանություններին, նաև Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին,  որոնց մասին Ադրբեջանն այևս չի էլ խոսում։ Այդ ուղղությամբ նաև հասարակության, քաղաքական ուժերի աշխատանքը պետք է լինի»։

Մ. Հակոբյանն ընդգծեց՝ կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին։

«Ոչ։ Արցախը գոնե գործնականում ցույց է տվել, որ 30 տարի շարունակ եղել է  Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք ականատես եղաք, երբ Հաայստանը,  ի դեմս իշխանությունների, հրաժարվեց Արցախից, մենք կորցրեցինք Արցախը։ Առավել քան համոզված եմ՝ երբևէ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախ։ Հետևաբար, այստեղից է գալիս այն միտքը, որ մեզ կարողացել են  մոլորեցնել, մեզ կարողացել են հաղթել, որովհետև կարողացել են պառակտել։

Չի կարող Հայաստանն ապրել առանց Արցախ և հակառակը։ Սրանք պարզ ճշմարտություններ են,  որոնք մենք չընդունելու արդյունքում հայտնվեցինք այս իրավիճակում»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Գալստյանի, ռևանշիստական թեզը, որը մտել է  քաղաքական օրակարգ, հասկանալի է,  որ Ադրբեջանն ունի իր քաղաքական  ուղին և  ամեն կերպ փորձում է  առաջ տանել։

«Եթե խոսում ենք ռևանշիզմից ու  երբ ասում ենք՝ Արցախը հայկական է ու դա դիտարկվում է որպես ռևանշիստական մոտեցումներ, ապա վաղը նույն ձև Ադրբեջանը կարող է հարց դնել՝ եթե Հայաստանը ռևանշի չի պատրաստվում, ապա թող լուծարի պաշտպանության բանակը։

Այսինքն, մեր օրակարգային հարց դարձնել, թե Ադրբեջանն ինչ է ասում և մեր գործողությունները փորձել համաձայնեցել կամ տեղավորվել այն շրջանակներում, թե Ադրբեջանն ինչ է թույլ տալիս, ինչ թույլ չի տալիս, չպետք է լինի։ Մենք ունենք մեր օրակարգը՝ հզորացնելով Հայաստանը, վերադարձնել Արցախը»,- ասաց Դ. Գալստյանը։

Մետաքսյա Հակոբյան Արցախի ինքնորոշման իրավունք արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան Դավիթ Գալստյան խմբագրի ընտրանի

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին