Թալին համայնքապետարանի աշխատակիցներն այսուհետ աշխատանքի կգնան այդ նպատակով տրամադրված տրանսպորտով: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարը՝ խնդրելով Կոմիտեին ամրացված «Mercedes-Benz 814D» մակնիշի 21 տեղանոց միկրոավտոբուսը Թալին համայնքին հատկացնելու խնդրանքով։
Ավտոմեքենան 2000 թվականի արտադրության է, այն կհատկացվի Թալինի համայնքին՝ համայնքապետարանի աշխատակիցներին համայնքի բնակավայրերից աշխատանքի տեղափոխելու համար։