Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը իրեն չի խայտառակի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ասաց, որ ինք հանդիպումներ ունեցել է Շահրամանյանի հետ։
Անդրադառնալով Արցախի լուծարման փաստաթղթի չեղարկման մասին նրա խորհրդականի հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Նրա խորհրդականը հղում է արել բոլորովին այլ փաստաթղթի վրա, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։ Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում, և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդը, նույնիսկ եթե նա Հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ Հանրապետությունը, չի կարող այդպիսի բան լիներ, այդպիսի նախադեպեր չեն եղել, և չեն կարող լինել»։