f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի և Պատրոն Դավիթի հերթական սուտը․ «Կալաշնիկով» ավտոմատի գործարանի միֆը. Politik.am


Politik.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գյության երկու տարիների ընթացքում բացել է մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրականում չեն գործել։ Դրանք իրականում եղել են վարչապետի չեղած հաջողությունները հանրությանը մեծ աղմուկով ներկայացնելու միջոց։ Մենք մեր նախորդ մի քանի հրապարակումներում խոսել ենք Փաշինյանի կողմից բացված, բայց իրականում չգործող գործարանների մասին։

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ իրադարձությունը, որը ժամանակին իշխանական պրոպագանդան լայն թափով օգտագործեց և հանրության մոտ ստեղծվեց տպավորություն, որ Փաշինյանի կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրում։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ամիսներ անց իշխանական պրոպագանդան մեծ թափով տարածում էր լուրը, ըստ որի Հայաստանում ռուսական «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ կարտադրվեն։ Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը իշխանությունները «աննախադեպ» էին որակում։

Գործարքի «քավորը» հայկական կողմից Դավիթ Գալստայանն էր։ Նա այն նույն գործարարն է ում մասին իր վերջին տեսաուղերձում խոսեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Դավիթ Գալստյանին ճանաչում են նաև Պատրոն Դավիթ մականունով։ Նա ըստ նախկին դեսպանի զբաղվում է զենքի անօրինական բիզնեսով, որին մասնակից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա, ինչպես և սպասելի էր Հայաստանում «Կալաշնիկով» տեսակի զենքի արտադրություն հիմնելու պայմանագիրը հոդս է ցնդել։ Հայաստանում նման զենքի արտադրություն չի հիմնվի, համենայնդեսպ այն լինելու դեպքում չի լինի 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն։ Դավիթ Գալստյանը ոչ միայն չի կարողանում այդ արտադրությունը կազմակերպել այլև հայտնվել է ՌԴ իշխանությունների սև ցուցակում և առաջիկա 10 տարին նրա մուտքը արգելված է այդ երկիր։

Ի դեպ, երբ իշխանությունները պայմանագրի ստորգրման մասին բարձագոչ հայտարարություններ էին անում՝ ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դժվար թե դա լուրջ պայմանագիր լինի։ Փորձագետը նաև կասկածի տակ էր դրել նպատակահարմարությունը, ըստ որի Հայաստանում պետք է նման զենքի արտադրություն հիմնվի․ «Դե, ասենք, Հայաստանում հին կալաշնիկովներ կարտադրեն, և ի՞նչ։ Դա ոչինչ չի փոխում։ Կալաշնիկովը վաստակավոր, բայց հնացած զենք է, չնայած այն դեռևս օգտագործում են շատ վայրերում՝ քուրդերը և այլք։ Թե ի՞նչ իմաստ ունի Հայաստանում գործարան կառուցել, ես չգիտեմ»,- ասել էր փորձագետը։

Ի դեպ Politik.am-ի կառավարության աղբյուրներն ասում են, որ Դավիթ Գալստյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ կնքվող պայմանագիրը «մեռելածին» է և ոչ մի գործարան էլ չի կառուցվելու։ Այդ պայմանագիրն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա հարաբերություններ կառուցի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս պայմանագիրը նաև հնարավորություն է տվել չեղարկել իր դեմ հարուցված քրեական գործը, որը առնչվում էր իր նախկին գործունեությանը։ Սրա մասին առավել մանրամասն առաջիկայում»։

Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին