Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը պնդում է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, ռազմական սադրանքներ կիրականացնի 2024 թվականի սկզբին, հայտնում է NHK-ն։
Հետախուզական ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է պաշտոնյաներին միջոցներ նախապատրաստել հաջորդ տարվա սկզբին Հարավային Կորեայում մեծ ցնցումներ առաջացնելու համար։
Փհենյանը կարող է իր սադրանքներն իրականացնել Հարավային Կորեայում ապրիլին կայանալիք համընդհանուր ընտրությունների, ինչպես նաև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին։