f

Անկախ

Հայաստան են բերվում օտար աղբյուրներում պահպանվող հայկական ֆիլմերի եզակի նմուշների օրինակները


Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած շատ ֆիմեր 2023 թվականին, և՛ մասնակցել են միջազգային փառատոների մրցութային  և ոչ մրցութային ծրագրերում, և՛ նաև արժանացել են բազմաթիվ կարևոր մրցանակների։  Այս տարվա ընթացքում հայկական շուրջ երեք տասնյակ հայկական ֆիլմեր («Ավրորայի լուսաբացը», «Թռչող տերևների երգը», «Կապույտի միջով», «Զուլալի», «Գյուղը որ կանգնի» և այլն) ընդգրկվել են տարբեր միջազգային փառատոների մրցութային ծրագրերում՝ վերադարձել շուրջ 30 մրցանակներով։

Իսկ ահա օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը  ընդգրկվել է «Օսկար» 96-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված  կարճ ցուցակ՝ ՝ 15 ֆիլմերի շարքում։

Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ 2023-ը Հայ կինոյի համար համար հոբելյանական էր և միջազգային տարբեր հեղինակավոր կինոհարթակներ հետաքրքրություն ունեն հայկական ֆիլմերի հանդեպ, ուստի և անհրաժեշտ էր թվայնացնել և վերականգնել  հայկական կինոժառանգության նմուշներ․ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր՝ շուրջ 30 անուն, այդ թվում՝ «Երկրորդ քարավան», ռեժ․ Հ․ Բեկնազարյան (1950թ․,«Նռան գույնը», ռեժ. Ս. Փարաջանով (1969թ․,ֆիլմի վերջնական մոնտաժից դուրս մնացած կադրեր), «Խոստովանություն», ռեժ. Ս. Փարաջանով (հատված), «Շունն ու կատուն», ռեժ Լ․Ատամանով (1938թ․) և այլն։

Ֆիլմերի վերականգնման աշխատանքների առաջին փուլում կատարվել է հետազոտական աշխատանք՝ համագործակցելով  Ռուսաստանի Գոսֆիլմաֆոնդի, Ռուսաստանի պետական կինոֆոտոփաստաթղթերի արխիվի, Հայաստանի ազգային արխիվի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ս․ Փարաջանովի թանգարանի հետ, պարզել, թե որ հաստատությունում ինչ ելանյութ է պահվում, կատարվել է ելանյութերի վերլուծություն, որակական գնահատում և ընտրություն։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2022 թ․դարձել էր  Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ՝ ստանալով  հնարավորություն  մասնակցելու FIAF-ի ամենամյա գագաթնաժողովներին։ Կառույցն այս տարիներին լրջորեն զբաղվում է «Հայֆիլմի» ֆոնդերի թվայնացման աշխատանքներով․ ոչ միայն թվայնացվում, այլև համալրվում է պետական կինոարխիվը՝ Հայաստան են բերվում օտար աղբյուրներում պահպանվող հայկական ֆիլմերի եզակի նմուշների օրինակները։  

հայկական ֆիլմեր Հայաստան

«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Ավելին
Ավելին