f

Անկախ

Պատմականորեն եկեղեցին կա և կմնա այն կղզյակը, որից վերածվնում էր Հայաստանը, հայը, հայկականը․ Թումասյան


Դեկտեմբերի 31-ին կաթողիկոսի ուղերձի չհեռարձակելը Հ1-ով և որոշ այլ ալիքներով, ինչպես նաև որոշ ալիքներով հեռարձակումը 23:00-ին, այլ ոչ թե վարչապետի ուղերձից անմիջապես առաջ, քայլ էր ոչ թե Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ եկեղեցու և կրոնի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Դավիթ Թումասյանը։

«ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԿՐՈՆԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 31-ին կաթողիկոսի ուղերձի չհեռարձակելը Հ1-ով և որոշ այլ ալիքներով, ինչպես նաև որոշ ալիքներով հեռարձակումը 23:00-ին, այլ ոչ թե վարչապետի ուղերձից անմիջապես առաջ, քայլ էր ոչ թե Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ եկեղեցու և կրոնի դեմ:

 

 

Կաթողիկոսի պաշտպանը չեմ և չեմ քննարկում նրա ով լինելը, այլ խոսում եմ բացառապես եկեղեցու և կրոնի կարևորության ու նշանակության մասին: Հոգևոր խոսքը հասանելի պետք է լինի իր բացառիկության իմաստով, և եկեղեցին է, որ դարեր շարունակ հայերիս համար ամենակարևորագույն դերակատարումն է ունեցել՝ չնայած այն ժամանակ Սահմանադրությունը 18-րդ հոդված չէր նախատեսում (պարադոքսալ հակադրություն):

  1. Հայոց եկեղեցին հայոց պետականության բացակայության ժամանակ ներկայացնում էր Հայաստանը, քանի որ այլ գրագետ ու կրթված մարդ չկար: Խրիմյան Հայրիկի մասին բոլորս էլ լսել ենք՝ չնայած նրա թղթե շերեփին:
  2. Հայոց եկեղեցին էր, որ կրթում էր հայերին ու բոլոր դպրոցները եկեղեցական էին, ու դրանով եկեղեցին գոնե զարգանում էր գիտությունը Հայաստանում:
  3. Հայոց եկեղեցին էր զարգացնում իրավունքը և ստեղծում իրավական այնպիսի ակտեր, որոնք միջազգային պատմության մեջ են մնացել որպես անկյունաքարային հուշարձաններ:
  4. Հայոց եկեղեցին էր պահպանել մեր գիրը և լեզուն, որի առկայությամբ բացառվեց ասիմիլացիան տարբեր ազգերի հետ:
  5. Հայոց եկեղեցին էր, որ միավորում էր հայերին և կազմակերպում նրանց գոյատևումը նաև սփյուռքում:

Հայոց եկեղեցու դերակատարումը կարելի է շարունակել, քանի որ պատմականորեն եկեղեցին այն հենասյունն ու հիմնասյունն էր, որը հայերիս համար եղել է, կա և կմնա այն կղզյակը, որից վերածվնում էր Հայաստանը, հայը, հայկականը….  

Կաթողիկոսը կփոխվի, կփոխվեն նախագահներ, վարչապետներ, այլ ղեկավարներ, բայց եկեղեցու դեմ ոտնձգություն անել պետք չէ…. Անձի դեմ պայքարում են այլ եղանակներով, այլ ոչ թե ինստիտուտին (այն էլ դարերով կայացած հոգևոր կառույցին) ստորացնելով…. Հայերս պետք է հնարավորություն ունենայինք լսել այն ուղերձը, որը մշտապես ոգևորել է մեզ:

Հ.Գ. Եկեղեցուն և կրոնին դիմում են անգամ անհավատ մարդիկ ճգնաժամային իրավիճակներում (պատերազմ, հիվանդություն, կալանավորում և դատապարտում, տարերային կամ տեխնիկածին աղետ և այլն), դրա համար այդ հավատին հարվածելը ծանր են տարել ոչ միայն քրիստոնյա հայերը, այլ նաև շատ-շատ այլ մարդիկ․․․»,- գրել է նա։

Դավիթ Թումասյան ՖԲ Գրառում Հայ Առաքելական եկեղեցի Հանրային հեռուստաընկերություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին