f

Անկախ

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վարձակալված բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի․ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար․ ամուսինները ժամանել էին Գյումրի՝ Ամանորը նշելու համար


Հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գևորգ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Անահիտ Պ․-ն։Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ ժամանել են Գյումրի և վարձակալական հիմունքներով այդ տունն են ընտրել ու Ամանորը անցակցրել են այնտեղ։

Երեկ տան տերը այցելել է նրանց և նրանք խնդրել են որպեսզի ևս մեկ օր մնան, ինչին տան տերը դեմ չի եղել ու քանի որ երեկ նրանք պետք է վերադառնային Վանաձոր, հարազատները սպասել են ու քանի որ տեղեկություն չեն ունեցել ու հեռախոսազանգերին չեն պատասխանել, հարազատները անհանգստանալով եկել են Գյումրի ու դիմել են ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժիններ։

Երեկ ամբողջ օրը և այսօր միչև նրանց հայտնաբերելը բարեկամներով, Շիրակի մարզի պարեկներով, Կումայրիի ու Մուշի ոստիկանները որոնողական աշխատանքներ են կատարել, իսկ այսօր երբ իմացել են, թե որտեղ են նրանք բնակվում, տան տիրոջ հետ անընդհատ ծեծել են դուռը, սակայն ներսից չեն արձագանքել։

Ստիպված հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և տղամարդուն հայտնաբերել են մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում և շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Ողբերգական դեպք Գյումրի Վանաձոր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին