f

Անկախ

Եթե խնդիրը կախիչի որակն է,ապա միգուցե ինտերիեր կամ կահավորման դիզայներին որակավորում է անհրաժեշտ, թե՞ լուրջ բարեփոխումներ անելու խնդիր է դրվում։


Գոյաբանական մարտահրավերների ու լինելիության պայքարի շրջանակում մասնագիտական խնդիրներին անդրադառնալը (որոնք հատկապես Երևանում շատ են) անիմաստ համարելով հանդերձ հնարավոր չէ չանդրադառնել վերջին օրերին քաղաքաշինության կոմիտեի շուրջ եղած զարգացումներին։

Այսօր կառավարությունը պաշտոնապես հայտարարեց քաղշինկոմիտեի ղեկավարի համար թեկնածուների հայտերի ընդունման բաց գործընթացի մասին։ Փաստորեն վերջին հինգ տարիները բավարար չէին հասկանալու, որ ցանկացած կառավարության շենքի կողքով անցնողի նման պաշտոն առաջարկելը, կամ բաց հայտարարությամբ նման բարդ պաշտոնի համար թեկնածու գտնելը սխալ է ու անարդյունավետ։ Ո՞ր իրեն հարգող մասնագետն է անձամբ դիմելու նման աշխատանքի համար։ Նման դեպքերում հատուկ մասնագետներ (headhunter-ներ) են փնտրում նման բարձր որակավորում ունեցող մարդկանց, հասկանում իրենց պատրաստակամության մասին ու հետո ներկայացնում նշանակողին։ Իհարկե հասկանում եմ (ու ավելին գիտեմ) գրեթե բոլոր խելքը գլխին մասնագետները կոնկրետ այս պաշտոնից հրաժարվելու են ու կարծես շատ տարբերակներ չունեն այս պահին։

Եվ երկրորդ, ի՞նչ խնդիրներ և կարողությունների խնդիր է դրվում։ Եթե խնդիրը կախիչի որակն է (որն ի դեպ կահավորման մաս է կազմում ու ԿԳՄՍ նախարարության գործառույթն է), ապա միգուցե ինտերիեր կամ կահավորման դիզայներին որակավորում է անհրաժեշտ, թե՞ լուրջ բարեփոխումներ անելու խնդիր է դրվում։ Ու առհասարակ, եթե ԿԳՄՍ-ն դպրոցի կարիքը ձևակերպում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է հանդիսանում դպրոցների կառուցման պատվիրատու, ապա Հայաստանի պատմության ամենահնաբնակ «խեղճ» Ղուլարյանն ի՞նչ մեղք ունի։ Այնպես, չի որ ինչ որ մեկին, ու հատկապես իրեն պաշտպանելու խնդիր եմ դնում, բայց մի քիչ «մաքսատանն ընկած դրոշի» պատմությունն է հիշեցնում…

Առհասարակ, կարծում եմ, բոլորը գիտեն իմ դիրքորոշումը քաղշինկոմիտեի հետ կապված։ Նման պետական մարմնի անհրաժեշտությունը չկա (հատկապես ներկա անիմաստ գործառույթներով)։ Այս դեպքում, պետք է հասկանալ ի՞նչ ենք ուզում (եթե չեմ սխալվում) մոտ 200 աշխատող ունեցող «հիմնարկից», որի ղեկավարման և բովանդակության հետ կապված վերջին տասնամյակում, ու հատկապես վերջին հինգ տարիների անհաջող ղեկավարների նշանակումներով, առկա են լուրջ վերապահումներ մասնագիտական ու հանրային կառավարման շրջանակներում։ Լուրջ ու խորքային վերլուծությունների հիման վրա բարեփոխումներ չանելու դեպքում այն կմնա «պետական աշխղեկի» ու հողերի կատեգորիաներ փոխելու «կանտորա» (վկան Ակադեմիական քաղաքում նրանց զրոյական մասնակցությունը)։

Այսպիսով մեր այս «դժգույն ու դժբախտ» բնագավառին կարծես թե նոր, ավելի ծանր ժամանակներ են սպասվում, հատկապես հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմում պիտի shortlist անեն, իդեպ նրանք արել են նաև Ղուլարյանին նախորդող դեպքերում, որոնց արդյունքն արդեն գիտենք…

Հ.Գ. - Ի դեպ ասում են կադաստրի կոմիտեի ներկա ղեկավարն էլ է «մրցակցային» տրամաբանությամբ «ընտրվել»։ Իմ հրաժարականից հետո 2019 թվականին նույն աշխատակազմից երբ ինձանից հարցրեցին կարծիքս նրա թեկնածության մասին, մի շարք խնդիրների հետ միասին նշեցի, որ նա թե՛ չափագրման, թե՛ գեոդեզիական սարքավորումներ ներմուծման մասով ունի փոխկապակցվածություն ու կարծում եմ դա ռիսկեր է պարունակում։ Ինձ զանգած աշխատակազմի ներկայացուցիչն ասեց դա կառավարելի ռիսկ է… Հիմա նա աշխատակազմում չի այլևս, ու եթե չեմ սխալվում առհասարակ Հայաստանում չի, բայց դրա «կառավարելիության» մասին, պետք է հարցնել կադաստրին մոտիկ կանգնած մարդկանց, կամ դիտարկել պետական միջոցներով գեոդեզիայի բնագավառում կատարված գնումները, այդ թվում և Հայաստանի ողջ տարածքի օդալուսանակարահանումը։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Քաղաքաշինություն Հայաստան խմբագրի ընտրանի

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին